Աշխատանքային պայմանագրերի շարունակվելու հարցը․․․

Իմ մասնասնակցությամբ ճամփորդությունները 2023-2024 ուսումնական տարում

Անչափ սիրում եմ բնությունը, բնության գրկում ընկերներիս հետ շփումը։ Ճամփորդությունները իմ կյանքի անբաճան մասն են միշտ կազմել։ Հայաստանի շատ անկյուներում եմ եղել, ինչպես մեկօրյա, այնպես էլ երկարատև վրանային հանգստի տեսքով։ Համերգային շրջագայություններով էլ բազում երկրներում եմ եղել։ Բայց միշտ ավելի սիրով լցված վերադարձել եմ իմ հարազատ երկիրը։ Այնպես որ կրթահամալիրի ճամփորդական բաղադրիչը լրիվ իմ սրտով է։ Իմ աշխատանքային առաջին ուսումնական տարվա ընթացքում ունեցել եմ հետևյալ ճամփորդությունները։

Ճամփորդություն դեպի Էդիթ Պրինտ ապրիլի 25, 2024

Ճամփորդություն դեպի Տափի բերդ մարտի 27, 2024

 Ճամփորդություն դեպի IQ Center հունվարի 25, 2024

Քայլք դեպի Հարավային դպրոց- պարտեզ հունվարի 17, 2024

Ձմեռային մարզական խաղեր՝ Սևաբերդ  հունվարի 12, 2024

Քայլարշավ Հրազդանի կիրճում նոյեմբերի 9, 2023

Ճամփորդություն դեպի Արատես-եռօրյա ճամբար Տիար Բլեյանի հետ օգոստոսի 31- սեպտեմբերի 2, 2023

Արտանիշի վրանային ճամբարում 14-16.08.23

Ճամփորդություն-քայլարշավ Արագածի հարավային գագաթ. դասավանդողների խումբ (հուլիսի 28․2023)

Մանկական անհաջողությունների պատճառները: Հոդվածի մասին

Ահա հոդվածւ՝ Ջոն Հոլթ — «Մանկական անհաջողությունների պատճառները»։

Իմ փորձը ունենալով հոդվածում նկարագրված իրավիճակներում, որպես արդեն տասը տարեկան տղայի մայր և որպես ուսուցչուհի՝ կարող եմ ասել, որ բավական հանգամանալից է բացատրված մեծահասակի և երեխայի ապրումները, մոտիվացիան, գործողությունները։ Ժամանակին նկատելով դրանք՝ ինքս խորհել եմ այս թեմաներով ու հետևություններ արել։

Շարունակել կարդալ “Մանկական անհաջողությունների պատճառները: Հոդվածի մասին”

Մաթեմատիկան որպես երջանկությանը տանող ուղի — հոդված

Իմ սրտում զարթնել է Ուսուցիչը

Երկար ճանապարհ եմ անցել, մինչ գտել եմ այն գործերը, որ ոգեշնչում են ինձ։ Առաքելությունը, որն իրագործելու եմ եկել։ Բացառելու ուղով բազմաթիվ մասնագիտություններով եմ հետաքրքրվել, ուսումնասիրել, դասընթացների գնացել, աշխատել։ Կարել եմ պայուսակներ, գործել հելունով, մեքենայով, զարդեր պատրաստել տարբեր նյութերից։ Սա ստեղծագործական ինքնաբացահայտման ժամանակն էր։

Զուգահեռ, երբ երեխա ունեցա, մայրիկներին հուզող առաջնահերթ կարիքից ելնելով, Կրծքով կերակրման խորհրդատուի մասնագիտությունը գրավեց։ Նաև սլինգեր սկսեցի կարել՝ խթանելու համար մոր և մանկան հոգեկան առողջ երջանիկ կապը, համատեղ հեշտ կենցաղավարությունը։ Ինձ համար կարևոր նշանակություն ունի արածս գործի տված օգուտը հասարակությանը։

Շարունակել կարդալ “Մաթեմատիկան որպես երջանկությանը տանող ուղի — հոդված”

Հոդվածի վերլուծություն-Ջոն Դյուի Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

Ջոն Դյուի Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

Դյուին վերլուծում է մտածողության տեսակները և գիտելիքի ձևավորման մեխանիզմները։ Ցույց է տալիս այն ուղին, որով պետք է զարգացնել երեխաների մտածողական հմտությունները՝ խրախուսելով հարցադրումները, փորձարարական հետազոտությունները և քննադատական մոտեցումը։ Սա առանցքային ուղերձ է ուսուցիչների և կրթական ծրագրեր մշակողների համար։

Նյութը շատ երկար է շարադրված, իմաստը որսալը խրթին է։ Թարգմանությունը ևս չի նպաստում այն լավ ընկալելուն։ Ռուսերեն նյութի հղումը չի աշխատում։ Ուրախ ու շնորհակալ լինելով, որ մեզ՝ նորեկ դասավանդողներիս, մղում եք ինքնակրթության և ծանոթացնում դասավանդման երկարատև փորձ ունեցող, մեծ ներդրում ունեցող մտածողների մտքերին, ուզում եմ նշել, որ այս նյութը արդյունավետության իմաստով բարձր չէի գնահատի։ Լավ ուսուցիչը դժվարը պարզ պետք է կարողանա բացատրել ու հակիրճ՝ նաև հարգելով մեր ժամանակներում ամեն մեկի թանկագին ռեսուրսները՝ ժամանակն ու ուշադրությունը։
Կուզեի ավելի հետաքրքրիր ու կիրառական, մեր ժամանակների խնդիրներին ընդառաջ պայծառ լուծումների, աշխատող մեթոդների մասին ընթերցել։

Հոդվածի վերլուծություն -Միջնակարգ դպրոցի մղձավանջը

Միջնակարգ դպրոցի մղձավանջը հոդվածում հեղինակը՝ Ջոն Թեյլոր Գատոն, մեր ուշադրությունը հրավիրում է տարբեր ժամանակներում ստեղծված կրթական համակարգերի, դրանց իրական նպատակների վրա։ Ցույց է տալիս, որ կրթական ոլորտում բավական մեծ գումարներ, մեծաքանակ մարդիկ են ներգրավվում բավական տարբեր նպատակներով։ Այդ նպատակներից են, օրինակ․

Բանակի հնազանդ զինվորներ,
Հանքերի հնազանդ աշխատողներ,
Ամբողջությամբ կառավարությանը ենթարկվող պաշտոնյաներ,
Տնտեսության մեջ` ենթակա աշխատողներ,
Քաղաքացիներ, ովքեր հիմնական հարցերում միանման են մտածում:

Կամ, օրինակ․

Հաջողակ քաղաքացի,
Ինքնուրույն անհատներ,
Զարգացած քննադատական մտածողությունից զուրկ անհատներ․․․

Այս բոլոր նպատակների հիմքում ես տեսնում եմ ոչ մաքուր մտադրություններ, էգոիզմ, բռնություն մարդու բնույթի հանդեպ։ Սրանցից ոչ մեկն ուղղված չէ անհատի, ընտանիքի, ազգի երջանկացմանը, մարդու ինքնակատարելագործմանը, ինքնաճանաչմանը, ներքին ու արտաքին խնդիրների լուծմանը։ Այս նպատակներից ոչ մեկը երեխային չի ոգեշնչելու, որ գտնի իր կյանքի նպատակը, առաքելությունը։ Երեխային իր բնական ռիթմից հանելով՝ ներդաշնակությունից է զրկում, ձգտելու ցանկությունը կոտրում հաճախ, հուսահատության տանում։ Ակնհայտորեն կրթությունն օգտագործվում է որպես հասարակությանը ղեկավարելու գործիք։

Ժամանակն է, որ պատմությունը մի լավ ուսումնասիրենք, վեր հանենք մեր պետության կրթական ոլորտում թաքցրած թակարդները։ Ժամանակն է, որ մեր երջանկության ճանապարհը գծագրենք։ Ժամանակն է, որ ինքներս զարդարենք այդ ճանապարհը նոր մեթոդներով, նոր ժամանակների մեր խնդիրներին համապատասխան լուծումներով։ Ժամանակն է, որ կրթական համակարգը ստեծենք մեր շահերից ելնելով, մեծ իմաստունների խորհոիրդներով, ոչ թե ազդեցիկ երկրների թելադրանքով։ Ժամանակն է, որ երեխաների ներքին մղումներին արձագանքելով նրանց ոգեշնչենք դեպի ինգնակատարելագործում, դեպի գիտելիքների հարստությունների բացահայտում, դեպի գեղեցիկի ընկալում, դեպի մարդու ու բնության ներդաշնակ, համահունչ զարգացում։ Ժամանակն է, որ մենք տեսնենք ճշմարտությունը, գիտակցենք մեր իսկական բնույթը, թևեր առնենք ու ամեն մեկս մեր առաքելության իրագործման մեջ համընդհանուրին ծառայելով՝ գտնենք մեր երջանկության իսկական բանալին։

Կարծիք — Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Հոդվածն՝ այստեղ։

Հոդվածում Մարգարիտ Սարգսյանը նախագծային ուսուցման մասին է պատմում, ներկայացնում անցկացման կարգը, ընդգրկող ոլորտները մեր կրթահամալիրում, արտասահմանյան փորձը։

Նախագծային ուսուցման առանձնահատկությունները, բազմազանությունը ձևի ու բովանդակության մեջ նոր ու ավելի կենսունակ մեթոդ են հանդիսանում կրթության մեջ, որտեղ դպրոցը հասարակությունից առանձնացված չէ։ Հակառակը․ այն միավորում է բոլոր օղակներին, ներառում կրթության մեջ՝ լուծելով առաջացած մերօրյա խնդիրերը։

Մեծ ստեղծական հնարավորություններ է նախագծային ուսուցումը բացում դասավանդողների, սովորողների, ծնողների առջև, մշտական կատարելագործման մղում, ամրապնդում է օգտակարը կրթության մեջ և զտում անպիտանը։

Նախագծային ուսուցումը ապագա տանող անսպառ լայն հնարավորությունների գործիք է։

Իմ ընթերցած և վերլուծած հոդվածները

Հոկտեմբեր

Մաթեմատիկայի պարապմունքները խաղերով

Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք

Մաթեմատիկա 5 — Սմբատ Գոգյան, Նարինե Ռավոևա․ դասագրքի մասին իմ կարծիքը

Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Կարծիք հոդվածի մասին- Մաթեմատիկայի պարապմունքները խաղերով

Հոդվածն այստեղ՝ Մաթեմատիկայի պարապմունքները՝ խաղերով

Մաթեմատիկական խաղերը լավ միջոց են հետաքրքիր բացահայտումների։ Դրանք իբր պատահական են ձևով, հաճելիից դուրս են բերում նշանակալին ու առեղծվածայինը, մղում են ստեղծագործելուն, շատացնում ոգեշնչումն ու սովորելու ներքին մղումը։ Խաղը շատ տպավորվում է, հիշվում երկար։ Այնպես որ այն կարևոր գործիք է երեխաների ուսումը կազմակերպելիս։

Կարծիք հոդվածի մասին — Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք

Հոդվածն՝ այստեղ։

Լիանա Հակոբյանը այս հոդվածում ներկայացնում է ֆլեշմոբի առաջացման պատմությունն ու նրա նշանակությունը ինչպես ուսումնական, այնպես էլ ընտանեկան ջերմությունը, սերտ շփումը մեծացնելու և մեծ տոնի վերածելու մասին։

Ինձ համար այստեղ նշանակալիցն այն է, որ ֆլեշմոբը միավորող դեր է ստանձնում, դրդում է ընտանիքի անդամներին միավորվել ու լուծել ոչ սովորական, հետաքրքրական ու նոր խնդիրներ։

Տեսանելի ձևով Լիանան ցուցադրում է նույն խնդրի՝ տարբեր տարիքի սովորողների մոտեցումները, լուծումները։

Մաթեմատիկա 5 — Սմբատ Գոգյան, Նարինե Ռավոևա․ դասագրքի մասին իմ կարծիքը

Հինգերորդ դասարանի մաթեմատիկայի դասագրքում ամենաաչքի ընկնողն ինձ համար պարզությունն է, սովորողի համար հնարավորինս հասկանալի, համակարգված, տեսանելի ներկայացվող ուսումնական նյութը, հաճելի ու գրավիչ գույներով գիրք, որով ոգեշնչվում ես, ուզում ես հնարավորինս շատ լուծել ու ավելին իմանալ։

Ողջունում եմ նորարարական մոտեցումը։ Տեսադասերի միջոցով շատ պարզ է բացատրվում խնդիրը, ինչը նոր սերնդի համար ավելի գրավիչ ու հասանելի է դարձնում ուսուցումը։ Դրական քայլ եմ գնահատւոմ խնդիրներում հայկական լեզվամտածողության ներմուծումը, խորացումը։ Ընտանեկան ջերմ զրույցներով համեմված՝ գիրքը համ ու հոտ է ստանում, կյանքի վերածվում՝ մաթեմատիկան չորուցամաքությունից ազատելով։ Շատ գնահատելի է դասագրքի հեղինակների ստեղծական մոտցումն ու ներդրած մեծ ջանքերը, ինչպես նաև մշտական համագործակցությունը Հայաստանի բոլոր դավանադողների հետ։

Design a site like this with WordPress.com
Get started