Ամփոփում- Ճամփորդություն դեպի Էդիթ Պրինտ

Ինչպես նախատեսել էինք ճամփորդական նախագծով, ժ 12։00 դպրոցից շարժվեցինք դեպի Էդիթ պրինտ տպարան։

Մեզ շատ ջերմ դիմավորեցին և ուղեկցեցին նախասրահ։ Ծանոթացրին գրքի տպագրության հետ կապված ողջ գործընթացին, տպագրության ու կազմերի տեսակներին։ Պարզեցինք, որ տպավորվի մեջ հիմնական գույներ են սևը, երկնագույնը, մաջենտան (մանուշակակարմիրը) և դեղինը։ Այս գույների միջոցով ստացվում են մյուս բոլոր գույները։

Այնուհետև բարձրացանք բուն տպարան, որտեղ ծանոթացանք սարքավորումներին աշխատանքի ընթացքում։ Բոլորս շատ ոգևորված էինք։ Շատ հավես էր նայել, թե ինչպես են կարվում էջերը, հոսքագծով տեղաշարժվում թերթերը, դարսվում իրար վրա, ծալվում, տպվում և այլն։ Կտրելու գործընթացը մի փոքր սարսափազդու էր մեծերիս համար։ Իսկ երեխեքը կատակեցին, թե կուզեին տանն ունենալ էդ սարքից ու պոմիդոր կտրտել։ Վերջում տեսանք, թե ինչպես են կազմում գիրքը, ձեռքով սոսնձում կազմը, կպցնում ու ծանրոցի տակ դնում։ Տպավորիչ էր բոլորիս համար։

Հրատարակչության պրոցեսները տեսնելուց հետո մեծ էկրանի միջոցով երեխաները խաղացին հիշողության ու տրամաբանության հետ կապված խաղեր։ Ամբողջ ընթացքը գունեղ էր ու բարձր տրամադրությամբ։

Օրվա երկրորդ մասը կազմակերպել էր Աննա Ղազարյանը։ Գնացինք Վարդավառի այգի։ Խաղացինք, մարզվեցինք։ Մաքուր ու գեղեցիկ միջավայրում հիանալի մարզական բացօթյա դաս եղավ։

Տեսանյութը՝ Աննա Ղազարյանի

Քաջության, անվախության մղելով աշակերտներիս՝ որոշ հնարքներ արեցինք միասին։ Ինչ խոսք, ապագան անվախներինն է։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started