Իմ սրտում զարթնել է Ուսուցիչը

Երկար ճանապարհ եմ անցել, մինչ գտել եմ այն գործերը, որ ոգեշնչում են ինձ։ Առաքելությունը, որն իրագործելու եմ եկել։

Բացառելու ուղով բազմաթիվ մասնագիտություններով եմ հետաքրքրվել, ուսումնասիրել, դասընթացների գնացել, աշխատել։ Կարել եմ պայուսակներ, գործել հելունով, մեքենայով, զարդեր պատրաստել տարբեր նյութերից։ Սա ստեղծագործական ինքնաբացահայտման ժամանակն էր։

Զուգահեռ, երբ երեխա ունեցա, մայրիկներին հուզող առաջնահերթ կարիքից ելնելով, Կրծքով կերակրման խորհրդատուի մասնագիտությունը գրավեց։ Նաև սլինգեր սկսեցի կարել՝ խթանելու համար մոր և մանկան հոգեկան առողջ երջանիկ կապը, համատեղ հեշտ կենցաղավարությունը։ Ինձ համար կարևոր նշանակություն ունի արածս գործի տված օգուտը հասարակությանը։

Երբ այս ոլորտներում անելիքս սպառվեց, զգացի, որ կրթական ոլորտում պետք է կայանամ։ Էջս փակեցի, որպեսզի իմ նոր առաքելությամբ զբաղվեի։ Ներքին ձայնին հետևելով, մոտ մի տարի անց զգացի, որ ավելի մեծ օգուտ կտամ հայրենիքիս՝ կրթելով սերունդներին։

Դասավանդելուս միտքը մանկության խաղերից սկսած մինչև դպրոցական տարիքում երգուսուցման մեջ երևացել է։ Բայց պատասխանատվությունն ու պատրաստվածության զգացումը պետք է այնքան հասունանային, որ այսօրվան հասնելով վստահ ասեի, որ այնքան եմ լցված, որ ուզում եմ տալ։ Ներսումս արթնացել է սիրով ու իմաստությամբ լցված Ուսուցիչը, որն ուզում է մաթեմատիկայի լեզվով ուսուցանել երջանկությունը։ Այո, առարկան միջոց է։ Այն երբեք նպատակ չէ։ Ցանկացած գործունեությամբ Ուսուցիչը բացում է աշակերտի վեհ որակները, ոգեշնչում, ոգևորում իր օրինակով։

Ես որպես սեբաստացի ծնող

Իմ սիրելի որդին՝ Ավետիսը, սեբաստացի է արդեն չորս տարի, ես էլ սեբաստացի մայրիկ եմ նույնքան ժամանակ։

Կրթահամալիրում ուսուցման մեջ շատ է ներառված ընտանիքը, ինչը ոչ միայն ուսումնական խնդիրներ է լուծում, այլ նաև դպրոց-աշակերտ և աշակերտ-ընտանիք օղակներում է ակտիվորեն ներդրվում, ստեղծում նոր տեսակի՝ ընդլայնված, խորացված փոխհարաբերություններ։ Ահա այդ նոր միջավայրում մշտապես Ավետիսի հետ մեր ունակություններն ենք զարգացրել, նոր գործունեություններ փորձարկել, միմյանց հետ կիսվել նոր հայտնաբերած գործիքներով, տպավորություններով և այլն։ Մեր ուսումնական համագործակցության մի քանի հղում կբերեմ ստորև։

Շարունակել կարդալ “Ես որպես սեբաստացի ծնող”

Երաժշտությունն իմ կյանքում

Ասում են՝ ավելի շուտ երգել եմ, քան խոսել։ Երգի աշխարհ ինձ ուղեկցել են տատուպապս ու ծնողներս։ Մեր առօրյայում հնչել է Ջիվանին, Կոմիտասը, Թումանյանը, Հախվերդյանը։ Նվագել ենք մայրիկիս հետ ու երգել։

Երաժշտական կրթություն ստացել եմ Արվեստի համար 1 դպրոցում, ավարտելով դաշնամուրային բաժինը։ Զուգահեռ երկար տարիներ ուսանել եմ «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբում, նրա կազմով շրջագայել բազմիցս։ Ամենահիշարժան ու հուզիչներից էր Շառլ Ազնավուրի ութսունամյակին նվիրված ելույթը Ֆրանսիայում։ Պահպանված ելույթներից կարող եք դիտել հետևյալ հղումներով։

Գաբրիել Ֆորե -Cantique de Jean Racine  

Alexanders Ragtime band & Puttin on the Ritz

This slideshow requires JavaScript.

Շարունակել կարդալ “Երաժշտությունն իմ կյանքում”

Իմ մասին

Ողջո՜ւյն,

Ես Ջուլիետա Քերոբյանն եմ։ Պատրաստվում եմ դասավանդել մաթեմատիկա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում։ Սիրում եմ  ճամփորդել, ստեղծագործել, երգել, նվագել։

Design a site like this with WordPress.com
Get started