Աշխատանքային պայմանագրերի շարունակվելու հարցը․․․

Իմ մասնասնակցությամբ ճամփորդությունները 2023-2024 ուսումնական տարում

Անչափ սիրում եմ բնությունը, բնության գրկում ընկերներիս հետ շփումը։ Ճամփորդությունները իմ կյանքի անբաճան մասն են միշտ կազմել։ Հայաստանի շատ անկյուներում եմ եղել, ինչպես մեկօրյա, այնպես էլ երկարատև վրանային հանգստի տեսքով։ Համերգային շրջագայություններով էլ բազում երկրներում եմ եղել։ Բայց միշտ ավելի սիրով լցված վերադարձել եմ իմ հարազատ երկիրը։ Այնպես որ կրթահամալիրի ճամփորդական բաղադրիչը լրիվ իմ սրտով է։ Իմ աշխատանքային առաջին ուսումնական տարվա ընթացքում ունեցել եմ հետևյալ ճամփորդությունները։

Ճամփորդություն դեպի Էդիթ Պրինտ ապրիլի 25, 2024

Ճամփորդություն դեպի Տափի բերդ մարտի 27, 2024

 Ճամփորդություն դեպի IQ Center հունվարի 25, 2024

Քայլք դեպի Հարավային դպրոց- պարտեզ հունվարի 17, 2024

Ձմեռային մարզական խաղեր՝ Սևաբերդ  հունվարի 12, 2024

Քայլարշավ Հրազդանի կիրճում նոյեմբերի 9, 2023

Ճամփորդություն դեպի Արատես-եռօրյա ճամբար Տիար Բլեյանի հետ օգոստոսի 31- սեպտեմբերի 2, 2023

Արտանիշի վրանային ճամբարում 14-16.08.23

Ճամփորդություն-քայլարշավ Արագածի հարավային գագաթ. դասավանդողների խումբ (հուլիսի 28․2023)

Ամփոփում- Ճամփորդություն դեպի Էդիթ Պրինտ

Ինչպես նախատեսել էինք ճամփորդական նախագծով, ժ 12։00 դպրոցից շարժվեցինք դեպի Էդիթ պրինտ տպարան։

Շարունակել կարդալ “Ամփոփում- Ճամփորդություն դեպի Էդիթ Պրինտ”

Ճամփորդություն դեպի Էդիթ Պրինտ

Օրը՝ ապրիլի 25, 2024

Ժամը՝ 12:00-16:30

Վայրը՝ Էդիթ Պրինտ հրատարակչություն, (Դավիթ Մալյան 43)

Եղանակը՝ այստեղ

Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի Էդիթ Պրինտ”

Ճամփորդություն դեպի Տափի բերդ

Այս յուրահատուկ ճամփորդությունը կարելի է համարել Հասկերի մի տարվա գոյության մեջ առաջինը։ Տարբեր տեղեր պլանավորելու երկարատև փորձերից հետո սա մեզ համար հաղթական դարձավ։ Մի ամյակի կապակցությամբ մի շատ գեղեցիկ օր՝ մանկավարժական ճամբարից հետո, մեծ ոգևորությամբ սկսեցինք ճանապարհը։ Իրար ճանաչելու ու մտերմանալու հրաշալի միջոց է ճամփա գնալը, հաց կիսելը ու դժվարություններ հաղթահարելը միասին։
Սկզբում Հրեշտակների ձորն էինք մտնելու։ Ճամփի տեսարանը շատ կտրուկ փոխվեց։ Ծաղկած ծառերի ու նորելուկ խոտի բնանկարը վերածվեց ժայռերի ու քարերի լուռ ու մեկուսի կիրճի։

Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի Տափի բերդ”

Ամփոփում — Ճամփորդություն դեպի IQ Center

 Ճամփորդություն դեպի IQ Center նախագծին նախապատրաստվեցինք ճամբարային յոթերորդ օրը։ Իմացանք, թե ինչ է մենթալ թվաբանությունը, որտեղ է կիրառվում։ Ծանոթացանք մենթալ թվաբանության մեջ կիրառվող աբակուս համրիչին, դրանով կատարեցինք գումարման ու հանման պարզ գործողություններ։

Ճամբարային տասնչորսերորդ օրը ունեցանք Ճամփորդություն դեպի IQ Center։ Հասմիկ Սարիբեկյանի հետ մեր շատ կազմակերպված ջոկատով մասնակցեցինք մենթալ թվաբանության սեմինարին։ Մեր խմբում ունեինք երկու հոգի, ովքեր նախկինում հաճախել են մենթալ թվաբանության դասերի․ Ալեքսանդրը և Արևիկը։ Երեխաները ծանոթացան աբակ հաշվիչին, նրա օգնությամբ հաշվարկներ կատարեցին։ Փորձեցին մենթալ թվաբանության առաջադրանքները կատարել՝ ուշադրություն դարձնելով նաև պատասխանելու մեծ արագությանը։ IQ Center — ը Սեբաստացիների համար առաջարկեց մեծ զեղչ՝ 15 %: Ինչպես նաև առաջարկեց ուսուցիչներին վերապատրաստվել որպես մենթալ թվաբանության ինստրուկտոր և հետագայում իրենց հետ համագործակցել։ Ճամբարականները չզգացին, թե ինչպես անցավ մեկ ժամը, այնքան կլանված էին դասով։ Գոհ ու շնորհակալ վերադարձանք։ Ահա մի քանի րոպե դասի ընթացքից։

Քայլք դեպի Հարավային դպրոց- պարտեզ․ Սեղանի խաղեր․ համագործակցային նախագիծ

Համագործակցային նախագիծ  Արևմտյան դպրոց-պարտեզի ուսուցչուհի Ջուլիետա Քերոբյանի  և 4-րդ ջոկատի ճամբարականների և Հարավային դպրոց-պարտեզի երկարացված օրվա կազմակերպիչ Նարե Միրզոյանի և նրա «Ընկերներ» ջոկատի հետ

Մասնակիցներ՝ Հարավային և Արևմտյան դպրոցների ճամբարականներ

Օրը՝  Հունվարի 17

Ժամը` 12:00-13:00

Շարունակել կարդալ “Քայլք դեպի Հարավային դպրոց- պարտեզ․ Սեղանի խաղեր․ համագործակցային նախագիծ”

Ձմեռային մարզական խաղեր՝ Սևաբերդ

Ճամբարային 5-րդ օրվա ամփոփում

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզ, Սևաբերդ գյուղ

Մասնակիցներ՝ 4-րդ ջոկատի ճամբարականներ

Պատասպանատուներ՝ Սոնա Սարգսյան, Հասմիկ Սարիբեկյան, Ջուլիետա Քերոբյան

Մեկնումը  հունվարի 12, ժամը 10:00

Վերադարձ`ժամը 13:00

Շարունակել կարդալ “Ձմեռային մարզական խաղեր՝ Սևաբերդ”

Ճամփորդություն դեպի Սևաբերդ — ճամբարային 5-րդ օրվա ամփոփում

Ձյունը հրաշալի միջոց է մաքուր էջից, մաքուր մտքերից տարին սկսելու համար։ Այսօրվա ճամփոդությունը ջերմությամբ լցրեց 4-րդ ջոկատի ու ջոկատավարներիս սրտերը։ Անկեղծ հրճվանքով սահեցինք սահնակներով, ձնում թավալվեցինք, ձնագնդի խաղացինք մեծ ու փոքրով։ Ճանապարհը կոփվելու, հոգատարություն ու ընկերասիրություն զարգացնելու լավագույն միջոցն է, ինչպես նաև իրար ճանաչելու ու մտերմանալու միակ եղանակը։ Այդ իմաստոց շատ կարևոր եղավ բոլորիս համար այսօրվա ճերմակ ճամփորդությունը։

Լուսանկարներն այստեղ։

Նախագիծն՝ այստեղ։

Ամփոփում — Քայլարշավ Հրազդանի կիրճում

Նախագիծն՝ այստեղ։

Նախագծի համաձայն կատարել ենք նախապատրաստական աշխատանքները։ Ծանոթացել ենք Հրազդանի կիրճին համացանցից նյութեր ընթերցելով։ Բլոգում տեղադրել ենք այդ մասին նյութեր։

Շարունակել կարդալ “Ամփոփում — Քայլարշավ Հրազդանի կիրճում”

Design a site like this with WordPress.com
Get started