Արտանիշի վրանային ճամբարում 14-16.08.23

Կամավորական աշխատանքի ամփոփում

Համաձայն Արտանիշի հետազոտական-բնապահպանական վրանային — լողափային ճամբարի նախագծի՝ մեկնեցինք Արտանիշի վրանային ճամբար։

Ճամբարականների ամենասիրելի Սևանի ափին՝ սոճիների անուշաբույր ու բուժիչ անտառում է սեբաստացիների վրանային ճամբարը։ Շատ մեծ ոգեշնչումով էինք պատրաստվել Հայկուհի Հովհաննիսյանի հետ։

Առաջին օրը ծանոթացանք միջավայրին ու միմյանց։ Լողացինք ու վայելեցինք մեր հայրենիքի ամենագեղեցիկ ու թանկագին Սևանալճի կախարդական աշխարհը։

Շարունակել կարդալ “Արտանիշի վրանային ճամբարում 14-16.08.23”

Կամավորական աշխատանք, օր 3.

Մաթեմատիկական շարժիչով գնացք

Խաղի նպատակն է զվարճանքին համադրել բազմապատկման աղյուսակի կրկնությունը։

Երեխաները երկու տարիքային համազոր խումբ-գնացքների պես իրար հետևից շարվեցին։ Ամեն գնացք իրեն անուն որոշեց․ Ֆուտբոլիստբերի թիմ և Գելխեղդների թիմ։ Գնացքների վերջին անդամներին հերթով բազմապատկման կամ գումարման հարցեր էի ուղղում, որոնց ճիշտ պատասխանի դեպքում պատասխանողը շարքի սկիզբ էր գալիս։ Հարցին պատասխանել դժվարանալու դեպքում իր թիմն իրավունք ուներ հուշելու։ Այս ձևով ամբողջ թիմի միասնական ջանքերով էր գնացքը առաջ շարժվում։ Խաղի նպատասկն է միավորել բոլորին ընդհանուր նպատակի շուրջ, միևնույն ժամանակ կրկնել բազմապատկման աղյուսակը։ Ովքեր չէին անցել դեռ բազմապատկում, նրանք կրկնում էին գումարումը։ Գնացքների նպատակը իրար հասնելով միասնական ընկերական թիմ դառնալն էր, ինչն ուրախությամբ իրագործեցին իմ սիրելի ճամբարականները։ Ուշագրավ էր, որ իրար օգնելու, միասնական լինելու ձգտումը նրանց մեջ շատ ուժեղ էր։

Կամավորական աշխատանք, օր 2․

Այյսօր ճամբարականների հետ իրականացրեցինք «Մաթեմատիկան խոհանոցում» նախագիծը։

Սկզբում ընտրեցինք գլխավոր խոհարարին ու նրա օգնականներին։ Խոհարարը առաջարկեց եղած մրգերի իր բաղադրատոմսը մի հոգու չափաբաժնով․ կես խնձոր, 2 կարմիր կեռաս, 3 սպիտակ կեռաս, կես ծիրան և կես բանան։ Հետո միասին հաշվեցին, թե քանի հոգի կա ու բոլորի համար ինչքան է անհրաժեշտ ամեն մրգից, որպեսզի ճիշտ բաղադրատոմսով մրգային աղցանը պատրաստեն։ Արագ գործի բաժանում կատարեցին։ Տախտակներն ու դանակները բաժանեցին, միրգը լվացին։ Կեռասների պոչիկները հեռացրեցին, կեղևազրկեցին բանանը և կտրատեցին բոլոր մրգերը իրենց իմացած ամենասիրուն ձևով։ Իրենց պատրաստած աղցանից գոհ մնացին շատ։ Իսկ իմ օգնականը՝ լուսանկարիչ ու տեսանկարահանող Ավետիսը, իր սիրելի կոնֆետներով հյուրասիրեց բոլորին։

Տեսանյութը պատրաստեց իմ սիրելի Սեբաստացի Ավետիս Հարությունյանը։

Կամավորական աշխատանք, օր 1․ ծանոթություն

Քառօրյա վերապատրաստումն ավարտելուց հետո կամավորական աշխատանքս պլանավորելու փուլում որոշեցի առաջին օրը նվիրել Արևմտյան դպրոց-պարտեզի, ինչպես նաև լողափնյա ճամբարականների հետ ծանոթությանը։ Երեխաների հետ աշխատելիս շատ կարևորում եմ նրանց վստահությունն ունենալը, ինչն իմ համոզմամբ սկսվում է նրանց հետ ընկերանալով։

Շարունակել կարդալ “Կամավորական աշխատանք, օր 1․ ծանոթություն”

Design a site like this with WordPress.com
Get started