Ամփոփում — Ճամփորդություն դեպի IQ Center

 Ճամփորդություն դեպի IQ Center նախագծին նախապատրաստվեցինք ճամբարային յոթերորդ օրը։ Իմացանք, թե ինչ է մենթալ թվաբանությունը, որտեղ է կիրառվում։ Ծանոթացանք մենթալ թվաբանության մեջ կիրառվող աբակուս համրիչին, դրանով կատարեցինք գումարման ու հանման պարզ գործողություններ։

Ճամբարային տասնչորսերորդ օրը ունեցանք Ճամփորդություն դեպի IQ Center։ Հասմիկ Սարիբեկյանի հետ մեր շատ կազմակերպված ջոկատով մասնակցեցինք մենթալ թվաբանության սեմինարին։ Մեր խմբում ունեինք երկու հոգի, ովքեր նախկինում հաճախել են մենթալ թվաբանության դասերի․ Ալեքսանդրը և Արևիկը։ Երեխաները ծանոթացան աբակ հաշվիչին, նրա օգնությամբ հաշվարկներ կատարեցին։ Փորձեցին մենթալ թվաբանության առաջադրանքները կատարել՝ ուշադրություն դարձնելով նաև պատասխանելու մեծ արագությանը։ IQ Center — ը Սեբաստացիների համար առաջարկեց մեծ զեղչ՝ 15 %: Ինչպես նաև առաջարկեց ուսուցիչներին վերապատրաստվել որպես մենթալ թվաբանության ինստրուկտոր և հետագայում իրենց հետ համագործակցել։ Ճամբարականները չզգացին, թե ինչպես անցավ մեկ ժամը, այնքան կլանված էին դասով։ Գոհ ու շնորհակալ վերադարձանք։ Ահա մի քանի րոպե դասի ընթացքից։

Հաշվետվություն հունվար 2024

Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի IQ Center 
Ձմեռային մարզական խաղեր՝ Սևաբերդ

Ստուգել եմ հունվարյան ֆլեշմոբի 23 աշխատանք։

Առցանց ուսուցում (2 սովորող)

Արտյոմ Գեգչօղլյան
Գագիկ Ստեփանյան

Ամփոփում — Ձմեռային ճամբար 2024

Ամփոփում- «Ազգագրական փառատոն», «Արտադրությամբ ուսուցում»/ Հայկական զարդանախշերով գոտիներ, ճակտոցներ, 2.2 ջոկատի հետ

Քրիստինեի հետ մեր համագործակցությունը սկսվեց, երբ տղաս սկսեց հաճախել ՄՍԿՀ, ընկեր Քրիստինեի դասարան։ Այն ժամանակ միասին շապիկների վրա նկարչություն արեցինք։ Ես սիրեցի ավելի կրթահամալիրը։
Քրիստինե Հովսեփյանի հետ «Ազգագրական փառատոն» — ի շրջանակում որոշեցինք ստեղծել հայկական զարդանախշերով գոտիներ և ճակտոցներ, որոնք սիրով կրեն միջոցառումների և «Ուրբաթ» համերգների ընթացքում։

Շարունակել կարդալ “Ամփոփում- «Ազգագրական փառատոն», «Արտադրությամբ ուսուցում»/ Հայկական զարդանախշերով գոտիներ, ճակտոցներ, 2.2 ջոկատի հետ”

Սովորողների ճամբարային հաշվետվություններ 4-րդ ջոկատ

Ալեքսանդր Վասյուկով

Միքայել Բանդիկյան

Լուսե Դերդերյան

Ավետիս Հարությունյան

Մարգարիտա Սինանյան

Ճամբարային 11-16-րդ օրերի ամփոփում

Ճամբարային տասնմեկերորդ օրը սիրելի ջոկատիս հետ խաղացինք Ճամբարային մաթեմատիկական խաղեր։

Ճամբարային տասներկուերորդ օրը միասին ստեղծագործական հավես ալիքի մեջ ընկանք։ Պատրաստեցինք զարդեր մեր ու մեր հարազատների համար. թևնոցներ, վզնոցներ, մատանիներ։ Փորձեցինք համադրել մի քանի նյութից հուլունքներ. փայտ, մետաղ, պլաստիկ։ Գեղեցկության նկատմամբ երեխաների ձգտումն այսպես շատանում է։ Սիրելի հարազատներին իրենց սրտային զգացմունքները արտահայտելով՝ մեծ ոգևորությամբ կլանվում են գույներով, գեղեցիկ համադրություններով, բոցավառվում առանձնահատուկ ներքին լույսով։

Շարունակել կարդալ “Ճամբարային 11-16-րդ օրերի ամփոփում”

Ձիավարություն

Նախագծի վայրը` Ուսումնական ագարակ

Նախագծի մասնակիցներ` արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ ջոկատի ճամբարականներ

Օրը` հունվարի 24, 2024 թ,

Ժամը՝ 12:00-13:00

Նախագծի պատասխանատու՝ Ջուլիետա Քերոբյան

Նպատակը և խնդիրները.

նպաստել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ

հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ

ձիերի կերակրում, խնամք

ձիավարություն

Ընթացքը`քայլքով գնում ենք դեպի Ագարակ խնամում ենք ձիերին և ձիավարում, շրջայց Ուսումնական ագարակում

Արդյունքը` ֆոտո-վիդեո պատում բլոգում։

Ճամբարային մաթեմատիկական խաղեր

Կշեռք

Գիմնաստիկայի դասացուցակ

Թվերի համեմատում

Տարաներով խնդիրներ

ճամփորդական հաշվարկներ

Այլ մաթեմատիկական խաղեր

Ամփոփում — Ձմեռային ճամբար 2024

Ուսումնական գունեղ երկրորդ շրջանը ավարտվեց գեղեցիկ արդյունքներով։ Մի շարք նախագծեր հաջողությամբ իրականացրեցինք ճամբարականների և համագործակցող դասավանդողների հետ։ Ուրախությամբ համագործակցեցի սիրելի համաջոկատավար Հասմիկ Սարիբեկյանի հետ, Արևմտյան դպրոցից Գրետա Բակունցի, Մադլեն Թերզյանի, Քրիստինե Հովսեփյանի, Արևելյան դպրոցից Աննա Պետրոսյանի, Հարավային դպրոցից Նարե Միրզոյանի հետ, ինչի համար շատ շնորհակալ եմ։

Շարունակել կարդալ “Ամփոփում — Ձմեռային ճամբար 2024”

Ճամբարային 7-րդ օրվա ամփոփում

Ճամբարային 7- րդ օրը տեղի ունեցավ չորրորդ դասարանցիների համերգը՝ նվիրված Հին Նոր տարուն։ Ունկնդրեցինք սիրով, ուրախացանք մեր տաղանդավոր երաժիշտների կատարումներով։

Հետո Ճամփորդություն դեպի IQ Center նախագծին նախապատրաստվեցինք։ Իմացանք, թե ինչ է մենթալ թվաբանությունը, որտեղ է կիրառվում։ Ծանոթացանք մենթալ թվաբանության մեջ կիրառվող աբակուս համրիչին, դրանով կատարեցինք գումարման ու հանման պարզ գործողություններ։

Design a site like this with WordPress.com
Get started