Մաթ․ ընտր․ խումբ

7.05.2024

  1. Գտի՛ր այն 5 հավասար թվերը, որոնց գումարը ամենափոքր քառանիշ թիվն է։
  2. Ո՞րն է այն թիվը, որ 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, մնացորդում 6:
  3. Անիի մտապահած թիվը 8- բաժանելիս առաջանում է 4 մնացորդ։ Գիտենք նաև, որ այն 90-ից մեծ երկնիշ թիվ է։ Ո՞ր թիվն է մտապահել Անին։
  4. 1 2 3 4 5 գրության մեջ դի՛ր գործողության նշաններ և փակագծեր այնպես, որ ստացված արտահայտության արժեքը լինի 84:
  5. Գոհարը 12 տարեկան է, իսկ եղբայրը 4 անգամ փոքր է նրանից։

ա) Քանի՞ տարով է եղբայրը փոքր Գոհարից։

բ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ տարով մեծ կլինի եղբորից։

գ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ անգամ մեծ կլինի եղբորից։

դ) 15 տարի հետո եղբայրը քանի՞ տարով փոքր կլինի Գոհարից

Խաղում ենք մաթեմատիկական խաղ

Տրված է այսպիսի աղյուսակ.

Խաղի հղումը

2.5.2024

Խնդիրներ Կենգուրուից 2019, 5-6 դաս․

30.04.2024

Ժամային գոտիների մասին վիկիպեդիայից կարդացեք հայերեն, ռուսերեն։

Ժամն այս պահին

1. Քանի՞ ժամային գոտի կա:
1. Երևանում հիմա ժամը քանի՞սն է, նշի՛ր____:
2. Նշի՛ր քեզ հետաքրքրող վայրերի ժամերը հենց այս պահին, կարող ես օգտվել այս կայքից  և այստեղից:
3. Նշի՛ր այնպիսի քաղաք, որտեղ ժամը համընկնում է մեր ժամի հետ:
4. Նշի՛ր իր տարածքով ամենամեծ երկիրը, որն ունի մեկ ժամային գոտի:
5. Ժամը 14:00-ին Երևանից հնարավորություն ունես երկու ժամ թռչելու։ Ո՞ւր պետք է վայրէջք կատարել, որպեսզի ժամը նորից լինի 14:00:
6. Աղյուսակից օգտվելով գտիր այնպիսի վայր, որ ժամը լինի` 16:00, 17:00, 20:00, 21:00, հաշվի առնելով, որ մեզ մոտ ժամը 14:00 է։
7. Հորինի՛ր նմանատիպ խնդիրներ:

Փորձի՛ր դուրս գալ լաբիրինթոսից։

https://www.mathplayground.com/mathman.html

23-25.04.2024

Խնդիրներ Կենգուրուից — 2008, 5-6

Չափումներ

Երկարության, լայնության չափում, կշռի, ժամանակի չափում, արագության, մակերեսի ու պարագծի հաշվումներ։

16-18․04.2024

Scratch ծրագրի ուսուցում։ Սովորող — սովորեցնող։ Խմբում ծրագիրն իմացողները սովորեցնում են չիմացողներին։ Միմյանց սարքածներին ծանոթանում ու իրարից սովորում են, զարգացնում հմտությունները։

Գործնական պարապմունք։ Չափումներ. զանգվածի, երկարության, արագության, ժամանակի։

Ռեբուսների ստեղծում, QR կոդերի տեղադրում

9-11.04.2024

Բանավոր հաշվարկներ

Scratch ծրագրի ուսուցում։ Սովորող — սովորեցնող։ Խմբում ծրագիրն իմացողները սովորեցնում են չիմացողներին։

Մաթեմատիկայի օլիմպիադայի 5-րդ դասարանի դպրոցական փուլի առաջադրանքներ 2017

Բանավոր մաթեմատիկա, երկնիշ թվերի բազմապատկում։ Երեքի բաժանվող թվերով խաղ

4.04.2024 Բանավոր հաշվարկներ

Խաղերի ստեղծում learningapp.com հարթակով։

  1. Ինչպիսի՞ պատկեր պետք է նկարել ?-ի փոխարեն:
1

2. Պատկերված քառակուսու դատարկ վանդակները լրացրու՛ այնպիսի թվերով, որպեսզի ստացվի մոգական քառակուսի։

 57
1  
   

3. Փակագծերը դի՛ր այնպես, որ ստանաս ճշմարիտ հավասարություն։

ա․ 4500 ։ 300 – 40  5 – 48 = 0

բ․ 5600 ։ 700 – 40 x 7 – 280 = 8

գ․ 3200 ։ 40 + 20 x 8 – 800 = 0

դ․ 7200 ։ 900 – 40 x 7 – 200 =0

3. Նարինջը խանութում վաճառվում է երեք տեակի տուփերով, որոնք պարունակում են 5, 9 կամ 10-ական հատ նարինջ: Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 հատ նարինջ: Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի:

4. Ի՞նչ թվով պետք է փոխարինել ?-ը:

2

5. Օղակը 7 տեղից կտրել են: Քանի՞ մասի է բաժանվել այն:

6. 2017 հատ բնական թվերի գումարը հավասար է 2018: Որքա՞ն է այդ թվերի արտադրյալը:

7. Ավելացրու՛ հաջորդ  թվերից մի քանիսը.
7, 10, 9, 10, 11, 10, …

2.04.2024

  1. Հայր և որդի 2 ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքնչյուրը։
  2. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ թվանշանների գումարը:
  3. Դերձակն ունի 20 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։
  4. 2մ 40սմ երկարությամբ ձողից պատրաստեցին ուղղանկյուն, որի երկարությունը երկու անգամ մեծ է լայնությունից: Որքա՞ն է այդ ուղղանկյան երկարությունը:
  5. Ո՞ր 4 տառանոց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ։
  6. Հինգ 3-ով ստացիր 37։
  7. Հինգ 3-ով ստացիր 31։
  8. Հինգ հատ 5-ով ստացիր 100։
  9. Գտի՛ր անհրաժեշտ թիվը:
2
  1. Ի՞նչ թիվ պետք է գրել ծխնելույզի վրա ?-ի փոխարեն:
1

18-20.03.2024 Բանավոր հաշվարկներ

Խնդիրներ Կենգուրուից (3-4, 2009)

Մաթեմատիկական բառդլի

12-14.03.2024 Կշռումով, մասերով և շենքի համարակալման հետ կապված խնդիրներ

  1. Անիի մոտ կա 3 հատ 500 դրամանոց մետաղադրամ, որոնցից մեկը կեղծ է։ Նա գիտի, որ կեղծը թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս պետք է գտնի կեղծ մետաղադրամը Անին։
  2. 500 դրամանոց 7 մետաղադրամներից մեկը կեղծ է և թեթև է մյուսներից։ Նժարավոր կշեռքի երկու կշռումով որոշի՛ր կեղծը։
  3. Մարտի 8-ի առթիվ Լիլիթը 7 միանման վարդի համար վճարեց 2800 դրամ պակաս, քան Եվան այդպիսի 11 վարդի համար։ Եվան վարդերի համար որքա՞ն վճարեց։
  4. Շենքի ամեն հարկում կա երեք բնակարան։ 21-րդ բնակարանը ո՞ր հարկում է։
  5. 5 հարկանի բազմամուտք շենքի երկրորդ հարկում ո՞ր համարի բնակարաններն են, եթե ամեն հարկում կա 4 բնակարան, իսկ շենք ունի 100 բնակարան։
  6. Աշոտն ունի երկու անգամ ավելի քարտեր, քան Ռաֆայելը։ Միասին ունեն 27 քարտ։ Ամեն մեկը քանի՞ քարտ ունի։
  7. Լեոն ունի 4 անգամ շատ ընկույզ, քան Հայկը։ Նրանք միասին ունեն 65 ընկույզ։ Ամեն մեկը քանի՞սն ունի։

Մաթեմատիկական բառդլի

LearningApp սովորող-սովորեցնող նախագծի իրականացում։

5-7.03.2024Խնդիրներ ֆլեշմոբից

  1. 31/12/22 ամսաթվում մեկ թվանշան հայտնվում է մեկ անգամ, մյուսը՝ երկու, իսկ երրորդը՝ երեք անգամ։ Գտեք նույն գրվածքով նմանատիպ ամսաթիվ: 
  2. Դիանան ցանկանում է 18724953 թվից ջնջել մի քանի թվանշան այնպես, որ մնացած թվանշանները ձախից աջ նվազեն։ Գտեք հնարավոր ամենամեծ թիվը:
  3. Պարտեզում 5 երեխա ամեն օր բլիթ են ուտում, 7 երեխան ՝ երկու օրը մեկ, իսկ մնացածը ընդհանրապես չեն ուտում։ Երեկ 9 երեխա բլիթ են կերել։ Քանի՞ երեխա են այսօր բլիթ ուտելու:
  4. Արմենն ու Արսենը երկվորյակներ են, նրանք ունեն եղբայր Արամ, ով իրենցից փոքր է ուղիղ 4 տարով։ Մի օր մայրը ծննդյան օրվա առթիվ տորթ թխեց և տորթի վրա 35 մոմ դրեց ՝ բոլոր տղաների տարիքների գումարը:Քանի՞ տարեկան է Արամը։
  5. Ռուբենն ու Լիլիթը միասին ունեն 24 մատիտ։ Երբ Լիլիթը իր մատիտներից Ռուբենին տվեց այնքան մատիտ, որքան ուներ Ռուբենը, նրանք ունեցան հավասար քանակով մատիտներ։ Քանի՞ մատիտ ուներ Լիլիթը։
  6. Նարեկը իր ծննդյան օրվան և ամսին համապատասխանող թվերը գումարեց և ստացավ 42։ Ո՞ր ամսի, ո՞ր օրն էր ծնվել Նարեկը։
  7. Գնացքի մեկ վագոնի երկարությունը 24 մ է: Քանի՞ վագոն կա, եթե գնացքի երկարությունը 1կմ 8մ է:
  8. Կարենի մտապահած քառանիշ թիվը միաժամանակ պատիկ է և՛ 2- ին, և՛ 5-ին, իսկ թվանշանների գումարը 27 է։ Ո՞րն է այդ թիվը։

Առաջարկում են սովորողները․ փետրվարի ֆլեշմոբի խնդիրների վերլուծություն

Լուցկիներով խաղեր

27-29.02.2024 Գունավոր գնդիկների խնդիրներ

  1. Տուփում կան  8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։

բ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին  է։

գ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար,  որ դրանցից գոնե մեկը  կարմիր   է։

դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանց  մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից ։

ե) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից  երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,

  1. Արկղում կան 5 կարմիր, 7 կապույտ և 3 կանաչ փոքրիկ գնդիկներ։

Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի նրանցից․

ա)երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի,

բ)երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի,

  1. Տուփում կա  7 կարմիր,  10 կանաչ  և 5 կապույտ  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու՝ տուփից   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել՝  համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ  կլինեն բոլոր գույնի  գնդիկներից։ 
  1. Տուփում կա  6 դեղին, 11 կանաչ, և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել, որպեսզի   դրանցից գոնե մեկը լինի կարմիր։
  1. Տուփում կա  9 կանաչ, 7 կապույտ  և   6 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կապույտ գնդիկ է հանվել։
  1. Տուփում կա  11 կանաչ, 6 սև   և   8 կարմիր փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կանաչ գնդիկ է հանվել։
  1. Տուփում կան  6 սև, 8 կարմիր և 7 կապույտ   փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 սև գնդիկ է  հանվել։
  1. Տուփում կան  6 սև, 8 կարմիր և  5 դեղին  փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից համոզված լինելու համար, որ գոնե 1 կարմիր գնդիկ է հանվել։
  1. Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդիկներ։
  1. Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 4 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
  1. Արկղում կան երեք գույնի գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ կունենանք գոնե երկու միագույն գնդակներ։

Մասերով խնդիրներ

  1. Մի թիվը մյուսից մեծ է 25-ով։ Նրանց գումարը 75 է։ Գտեք այդ թվերը։
  2. Երկու արկղում կա 120 կգ տանձ։ Առաջին արկղում 10 կգ-ով ավելի քիչ էր, քան երկրորդում։ Ինչքա՞ն տանջ կար ամեն արկղում։
  3. Երեք հաջորդական թվերի գումարը 111 է։ Ո՞ր թվերն են դրանք։
  4. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 180 է։ Ո՞ր թվերն են դրանք։
  5. Չորս հաջորդական թվերի գումարը 206 է։ Որո՞նք են այդ թվերը։
  6. Երեք արկղում կա 75 կգ խնձոր։ Երբ առաջին արկղից 3 կգ և երկրորդից 2 կգ լցրին երրորդի մեջ, արկղերում խնձորի քանակները հավասարվեցին։Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունը։
  7. Երեք խմբում կար 150 ուսանող։ Երբ I-ից 10 հոգի և III-ից 8 հոգի տեղափոխվեցին II խումբ, ապա խմբերում ուսանողների թվաքանակները հավասարվեցին։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր խմբում։

20-22.02.2024

  1. 13 վարպետը տունը 130 օրում կառուցեցին։ Նույն աշխատանքը 26 վարպետները քանի՞ օրում կանեին։
  2. 26 ամանորյա նվերի համար 9620 դրամ վճարեցին։ 14430 դրամով քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել։
  3. 3 հավը 3 օրում 3 ձու է ածում։ 6 հավը 6 օրում քանի՞ ձու կածեն։
  4. Հայրն ու որդին միասին 90 տարեկան են։ Երբ որդին ծնվեց, հայրը 30 տարեկան էր։ Որոշիր յուրաքանչյուրի տարիքը։
  5. Հայրն ու որդին միասին 81 տարեկան են, և հայրը որդուց երկու անգամ մեծ է։ Նրանց տարիքները որոշիր։
  6. 45 տեղանոց վագոնի 5/9 մասը զբաղված է։ Վագոնում քանի՞ ազատ տեղ կա։
  7. Զբոսաշրջիկը 24 կմ անցավ, որն ամբողջ ճանապարհի 2/3-ն էր։ Ամբողջ ճանապարհը քանի՞ կմ էր։
  8. Ավանդույթի համաձայն, «Քանի՞ աշակերտ է ձեր դպրոց հաճախում» հարցին Պյութագորասը պատասխանել է. «Աշակերտներիս կեսը մաթեմատիկա է ուսումնասիրում, քառորդը՝ երաժշտություն, յոթերորդ մասը լուռ է մնում, և 3 կին էլ կան»։ Կարո՞ղ ես որոշել՝ Պյութագորասը քանի աշակերտ ուներ։
  9. Հայրը որդուց 4 անգամ մեծ է, իսկ նրանց տարիքների գումարը 50 է։ Քանի՞ տարի հետո հայրը որդուց 3 անգամ մեծ կլինի։

Խնդիրներ Կենգուրուից (5-6, 2008)

13-15.02.2024

Խնդիրներ Կենգուրուից (3-4, 2008)

Մաթեմատիկական ռեբուսներ

8.02.2024

Խնդիրներ Կենգուրուից (3-4, 2008)

6.02.2024 Հաջորդող թվեր

Առաջադրանքեր

  1. Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։
  2. Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց
    գումարը լինի 363:
  3. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը180 է։
  4. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը 432 է։
  5. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։
    Որո՞նք են այդ թվերը։
  6. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321 է։
    Որո՞նք են այդ թվերը։
  7. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։
  8. Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 288 է։
    Որո՞նք են այդ թվերը։
  9. Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 336 է։
    Որո՞նք են այդ թվերը։
    10.Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 318 է։
    Որո՞նք են այդ թվերը։

Խնդիրներ ֆլեշմոբներից

  1. Մի երկրում կան միայն 7, 8 և 9 թվանշանները: Քանի՞ եռանիշ թիվ կա այդ երկրում:
  2. Բեռնատարներից առաջինում 4 անգամ ավելի շատ բեռ էին բարձել, քան երկրորդում: Երկրորդ բեռնատարում 24 տոննայով քիչ բեռ էին բարձել, քան առաջինում: Քանի՞ տոննա բեռ էին բարձել երկրորդ բեռնատարում:
  3. Քառակուսու պարագիծը 24 սմ է: Գտեք այդ քառակուսու մակերեսը:

Գտիր մեր տարիքը/խաղ-վիկտորինա

1.02.2024

1․ Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին։

2․ Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը:

3․ Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5  կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջ համար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:

4․ Պաղպաղակի կրպակի դրամարկղում կար որոշակի գումար: 6 պաղպաղակի վաճառքից հետո դրամարկղում եղավ 700 դրամ, իսկ 16 պաղպաղակի վաճառքից հետո ՝ 1200 դրամ: Քանի՞ դրամ կար դրամարկղում սկզբում։

5․ Բնական թիվը 8-ի և  9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 24: Ինչի՞ է հավասար այդ մնացորդների գումարի հնարավոր ամենամեծ արժեքը:

6. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։

7․ Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։

8. Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն էամենամեծ քառակուսու մակերեսը։

30.01.2024

Նոյեմբերի ֆլեշմոբի խնդիրներ

Ճամբարային մաթեմատիկական խաղեր

19-21.12.2023

Խնդիրներ

  1. Դավիթը 5 րոպեում կատարեց 450 քայլ։ Նրա մի քայլի երկարություն 60 սմ է։ Նշվածներից ո՞րն է Դավիթի արագությունը։
    1) 54 մ/ր
    2) 60 մ/ր
    3) 72 մ/ր
    4) 75 մ/ր
  2. Քանի՞ անգամ է 0 թվանշանը գրված հետևյալ թվի թվանշաններով գրառման մեջ․երկու հարյուր յոթ միլիարդ քսանմեկ միլիոն հարյուր չորս հազար իննսունվեց։
    1) 3
    2) 4
    3) 5
    4) 6
  3. Ո՞ր թվանշանով է ավարտվում 100-ից փոքր բոլոր կենտ թվերի արտադրյալը։
    1) 1
    2) 3
    3) 5
    4) 9
  4. 4 ջուլհակը 6 օրում, օրական 10 ժամ աշխատելով, 120 մ կտավ գործեցին։Քանի՞ ջուլհակը 140մ կտավ կգործեն 5 օրում, օրական 8 ժամ աշխատելով։
    1) 6
    2) 8
    3) 5
    4) 7
  5. Բազմահարկ շենքի ամբողջ առաջին հարկը խանութ է։ Շենքի զույգ համարով յուրաքանչյուր հարկում կա3, իսկ կենտ համարովյուրաքանչյուր հարկում՝ 4 բնակարան։ Ո՞ր համարի հարկում է գտնվում 60-րդ բնակարանը։
  6. Առնոն ընտրեց մի թիվ, այն բազմապատկեց իրենով, ստացվածին գումարեց 11, արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 300: Ի՞նչ թիվ էր ընտրել Առնոն:

Սիրելի սովորողներ, կազմեք մաթեմատիկայի առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին։  

Գնահատի՛ր 0-ից 10 միավորանոց սանդղակով, թե որքանով ես հետաքրքրված մաթեմատիկայով։

Գնահատի՛ր 0-ից 10 միավորանոց սանդղակով, թե ինչքանով էր հետաքրքիր այս դասընթացը։

Գնահատիր քո մասնակցությունը դասին  0-ից 10 միավորանոց սանդղակոսվ։

Խորհուրդ կտա՞ս ընկերներիդ մաթեմատիկան ընտրել։

Բլոգումդ Ընտրությամբ մաթեմատիկայի բաժնի հղումը տեղադրի՛ր։

Հաշվետվությանդ հղումն ուղարկի՛ր ինձ՝ k-julieta@mskh.am:

12-14.12.2023

Երկլեզու մաթեմատիկական փաթեթ նախագծի շրջանակում այսօր թարգմանում ենք առաջադրանքներ, լուծում ենք և գուգլ ձևաթղթով հրապարակում։ Գուգլ ձևաթղթի հղումներն ուղարկում եք ինձ։

Ռուս- հայերեն առցանց բառարան

Реши задачи:

  1. В двух стопках 120 тетрадей. Из одной стопки взяли 28 тетрадей, а из второй – в 3 раза больше. Сколько тетрадей осталось в двух стопках?
  2. В корзине 25 кг моркови, а в ящике в три раза больше. За зиму израсходовали 82 кг моркови. Сколько килограммов моркови осталось?
  3. С одной грядки собрали 25 баклажанов. Это на 6 баклажанов больше, чем с другой грядки. Из половины всех собранных баклажанов сделали икру, остальные положили в холодильник. Сколько баклажанов положили в холодильник?
  4. Катя купила 6 фломастеров на 54 рубля. Сколько можно купить фломастеров на 72 рубля?
  5. Числа 100 и 90 разделили на одно и то же число, в результате в первом случае получили остаток 4, а во втором 18. На какое число делили?
  6. На столе 6 ящичков. В первом 60 камешков, во втором 30, в третьем 20, в четвёртом 15. Сколько камешков в пятом и шестом ящичках?
  7. В ряду 8 стульев. Маша села на пятое место слева, а Даша – на пятое место справа. Может быть они сели на один и тот же стул?
  8. 9 февраля был вторник. Какой день недели будет 25 февраля?

Բանավոր հաշվարկներ, մաթեմատիկական խաղեր

Խնդիրներ Կենգուրուից 2012

Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի կազմում: Սովորող-սովորեցնող

5-7.12.2023

Բանավոր հաշվարկներ, մաթեմատիկական խաղեր

Խնդիրներ Կենգուրուից 2011

28-30.11.2023

  1. Գտի՛ր այն 5 հավասար թվերը, որոնց գումարը ամենափոքր քառանիշ թիվն է։
  2. Ո՞րն է այն թիվը, որ 7-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, մնացորդում 6:
  3. Անիի մտապահած թիվը 8- բաժանելիս առաջանում է 4 մնացորդ։ Գիտենք նաև, որ այն 90-ից մեծ երկնիշ թիվ է։ Ո՞ր թիվն է մտապահել Անին
  4. 1 2 3 4 5 գրության մեջ դի՛ր գործողության նշաններ և փակագծեր այնպես, որ ստացված արտահայտության արժեքը լինի 84:
  5. Գոհարը 12 տարեկան է, իսկ եղբայրը 4 անգամ փոքր է նրանից։

ա) Քանի՞ տարով է եղբայրը փոքր Գոհարից։

բ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ տարով մեծ կլինի եղբորից։

գ) 6 տարի հետո Գոհարը քանի՞ անգամ մեծ կլինի եղբորից։

դ) 15 տարի հետո եղբայրը քանի՞ տարով փոքր կլինի Գոհարից

Ֆլեշմոբի խնդիրների ուծում

 Ստեղծագործ մաթեմատիկները օնլայն ուսումնական խաղ

Խաղ մոգական քառակուսի` 3×3 չափի

Խաղ մոգական քառակուսի՝ 4×4 չափի

23.11.2023

Բանավոր հաշվարկներ

Խնդիրներ Կենգուրուից

Մաթեմատիկական խաղեր. Խաղ՝ Կետեր և փայտիկներ, լաբիրինթոս

21.11.2023

Խնդիրներ Կենգուրուից

Մաթեմատիկական խաղ

16.11.2023

Խնդիրներ Կենգուրուից

Խաղ՝ Կետեր և փայտիկներ

14.11.2023

1. Քանի՞ քառանիշ թիվ կարող ես կազմել 1,2,3,4 թվանշաններով, (առանց կրկնության) որ 1 թվանշանը միշտ լինի 2-ից աջ:

2. Զամբյուղում եղած խնձորների քանակը 50-ից փոքր է: Խնձորները հնարավոր է բաժանել 2, 3 կամ 5 երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասար բաժանել 4 երեխաների: Ամենաշատը քանի խնձոր կա զամբյուղում:

3. Լճի մակերևույթն արագորեն ծածկվում էր ջրիմուռներով, ընդ որում ջրիմուռներով ծածկված մակերեսն ամեն օր կրկնապատկվում էր: Լճի մակերևույթը ջրիմուռներով ամբողջությամբ ծածկվեց 30 օրում: Քանի օրում է ջրիմուռներով ծածկվել լճի մակերևույթի կեսը:

4. Գրի՛ր հաջորդականության հաջորդ անդամը: 1, 20, 3, 18, 5, 16, 7, 14, ____

5. Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները մեկնեցին Արատես և վերադարձան 4 օր 20 ժ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նրանք կվերադառնան։

9.1.2023

Ժամային գոտիների մասին վիկիպեդիայից կարդացեք հայերեն, ռուսերեն։

Ժամն այս պահին

1. Քանի՞ ժամային գոտի կա:
1. Երևանում հիմա ժամը քանի՞սն է, նշի՛ր____:
2. Նշի՛ր քեզ հետաքրքրող վայրերի ժամերը հենց այս պահին, կարող ես օգտվել այս կայքից  և այստեղից:
3. Նշի՛ր այնպիսի քաղաք, որտեղ ժամը համընկնում է մեր ժամի հետ:
4. Նշի՛ր իր տարածքով ամենամեծ երկիրը, որն ունի մեկ ժամային գոտի:
5. Ժամ 14:00-ին Երևանից հնարավորություն ունես երկու ժամ թռչելու։ Ո՞ւր պետք է վայրէջք կատարել, որպեսզի ժամը նորից լինի 14:00:
6. Աղյուսակից օգտվելով գտիր այնպիսի վայր, որ ժամը լինի` 16:00, 17:00, 20:00, 21:00, հաշվի առնելով, որ մեզ մոտ ժամը 14:00 է։
7. Հորինի՛ր նմանատիպ խնդիրներ:

Փորձի՛ր դուրս գալ լաբիրինթոսից։

 https://www.mathplayground.com/mathman.html

7.11.2023

Բեռնի՛ր Հետաքրքրիր խնդիրներ 

Google maps -ով ճանապարհի քարտեզի գծագրում

2.11.2023

Առաջադրանքներ:

1.
ա) Ընտրի՛ր երկու տարբեր գույներ պատկերները ներկելու համար:
Ներկի՛ր  paint ծրագրով յուրաքանչյուր պատկեր երկու գույնով այնպես, որ նկարի ցանկացած 2 մաս, որոնք ունեն ընդհանուր կետեր, ներկված լինեն տարբեր գույներով:

բ) Նկարի՛ր այնպիսի պատկերներ, որ հնարավոր լինի ներկել երկու տարբեր գույներով:
գ) Նկարի՛ր այնպիսի պատկերներ, որ հնարավոր չլինի ներկել երկու տարբեր գույներով:
ե) Նկարի՛ր այնպիսի պատկերներ, որ հնարավոր լինի ներկել երեք  տարբեր գույներով:

դ) Յուրաքանչյուր պատկեր գունավորելու համար, իրարից տարբեր ամենաքիչը քանի  գույն պետք է օգտագործել:


2. Նշված պատկերը ամենաքիչը քանի՞ տարբեր գույնով կարող ես ներկել,եթե նկարում հարևան մասերը (երկու  պատկեր համարվում են հարևան,եթե ունեն ընդհանուր կետ) պետք է լինեն ներկված  տարբեր գույնով :

3. Ընտրիր իրարից տարբեր 4 գույն, նկարիր 4×4 աղյուսակ, այն  գունավորիր ընտրածդ 4 գույներով այնպես, որ յուրաքանչյուր տողի, սյան, անկյունագծի վանդակները  ներկված  լինեն   4 տարբեր   գույներով, ընդ որում    ցանկացած երկու կից վանդակ(կից վանդակ նշանակում է, որ ունեն ընդհանուր կողմ)  ներկված լինեն տարբեր գույն:

4. Նկարիր nxn աղյուսակ excel ծրագրով (n-ը կարող ես ընտրել ցանկացած բնական թիվ),ամենաքիչը քանի՞ տարբեր   գույն կարող ես օգտագործել  աղյուսակը ներկելու համար, այնպես որ     միավոր երկարությամբ ցանկացած հատվածի (վանդակի կողմի) ծայրակետերը ներկված լինեն տարբեր գույն:

5. Հորինիր նմանատիպ խնդիրներ:

Լրացուցիչ խնդիրներ

  1. Քանի՞ քառանիշ թիվ կարող ես կազմել 1,2,3,4 թվանշաններով,(առանց կրկնության) որ 1 թվանշանը  միշտ լինի  2-ից աջ:
  2. Զամբյուղում եղած խնձորների քանակը 50-ից փոքր է:Խնձորները հնարավոր է բաժանել 2, 3կամ 5 երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասար բաժանել 4երեխաների:Ամենաշատը քանի նարինջ կա զամբյուղում:
  3. Լճի մակերևույթն արագորեն ծածկվում էր ջրիմուռներով, ընդ որում ջրիմուռներով ծածկված մակերեսն ամեն օր կրկնապատկվում էր: Լճի մակերևույթը ջրիմուռներով ամբողջությամբ ծածկվեց 30 օրում: Քանի օրում է ջրիմուռներով ծածկվել լճի մակերևույթի կեսը:

31.10.23

Համարակալման հետ կապված խնդիրներ

Համարակալման հետ կապված խնդիրներ նախագծի գործնական աշխատանք դպրոցի շրջակա տարածքում։

Նախագծի ամփոփում — Շենքերի և բնակարանների համարակալում

19.10.23

quizizz.com ուսուցողական հարթակում վիկտորինաների կազմում։

Լճի մակերևույթն արագորեն ծածկվում էր ջրիմուռներով, ընդ որում ջրիմուռներով ծածկված մակերեսն ամեն օր կրկնապատկվում էր: Լճի մակերևույթը ջրիմուռներով ամբողջությամբ ծածկվեց 30 օրում: Քանի օրում է ջրիմուռներով ծածկվել լճի մակերևույթի կեսը:

Զամբյուղում եղած խնձորների քանակը 50-ից փոքր է: Խնձորները հնարավոր է բաժանել 2, 3 կամ 5 երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասար բաժանել 4 երեխաների: Ամենաշատը քանի՞ նարինջ կա զամբյուղում:

17.10.23

Պարապմունք 10

Խնդիրներ տարիքի հետ կապված

  1. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
  2. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո cհայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
  3. Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։
  4.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
  5. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
  6. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
  7. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։
  8. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
  9.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
  10. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։

Պարապմունք 6

Բանավոր հաշվարկ:
Տեղադրելով մաթեմատիկական գործողության նշաններ, ստացի՛ր հավասարություն`
555=5
11111=100
666=30
333=30
2222=111
22222=28
9999=100
99999=10
9999=20
55555=100
555=4
555=0
5555=16
555=30
222=24

Մաթեմատիկական խաղ, հղումը տե՛ս  այստեղ
http://www.mathgametime.com/games/drag-race-division

5.10.23

Սովորող-սովորեցնող (quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում)

Բանավոր հաշվարկներ, խնդիրների լուծում

3.10.23

Բանավոր հաշվարկներ, Խնդիրներ

Խնդիրներ սեպտեմբերյան ֆլեշմոբի II մակարդակից

Խնդիրներ փողոցների, շենքերի բնակարանների համարակալման մասին։

 Տասներկու հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 բնակիչ։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը երկուսով շատ է նախորդ հարկի բնակիչների թվից։ Այդ շենքը քանի՞ բնակիչ ունի։

Հինգհարկանի շենքի ամեն հարկում կա 3 բնակարան։ Միայն առաջին մուտքի վերջին հարկում երկու բնակարան են։ Որ՞ մուտքի ո՞ ր հարկում են գտնվում հետևյալ բնակարանները․

ա) 11

բ) 20

գ) 28

դ) 50

28.09.23

Խնդիրներ Կենգուրու-ից

Բանավոր հաշվարկներ

  1. Արեգը, Դավիթը և Անին ապրում են նույն շենքում։ Դավիթն ապրում է 2 հարկ բարձր, քան Արեգը, բայց 4 հարկ ցածր, քան Անին։ Ով ո՞ր հարկում է ապրում, եթե Արեգն ապրում է այդ շենքի 3֊րդ հարկում։
  2.  Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի 5֊րդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։
  3. Հասարակածի երկարությունը մոտավորապես 40000կմ է: Հաշվի՛ր, թե քանի՞ անգամ պետք է Նոյեմբերյանից Երևան գնաս, որ այդքան ճանապարհ անցնես, եթե Երևանից Նոյեմբերյան 200կմ է:
  4. Գտի՛ր նշված հաջորդականության 5-րդ և 6-րդ անդամների գումարը: 3, 8, 18, 38, …
  5. 89057 թվից ջնջեք երեք թվանշան այնպես, որ ստացված թիվը լինի հնարավորինս մեծ:

26.09.23

Ռեբուսներ

Պատկերների համաչափություն, հետազոտական աշխատանքներ։ Դպրոցի տարածքում համաչափ պատկերների որոնում։

19.09.2023

Հարկերի և փողոցի շենքերի համարակալման հետ կապված խնդիրների լուծում։

Բանավոր հաշվարկներ

Մոգական քառակուսիներ

15.09.2023

Խնդիրների լուծում

  1. Կրթահամալիրի տոնի առթիվ 10 սովորող մի գծի երկայնքով տնկեցին խաղողի մեկական վազ, ընդ որում մեկը մյուսից 2 մետր հեռավորությամբ: Որքա՞ն է առաջին և վերջին տունկերի հեռավորությունը:

2. Պետյան ունի յոթ քարտ հետևյալ թվանշաններով՝  2, 3, 4, 5, 7, 8, 0։ Նա ուզում է բոլոր քարտերը օգտագործելով ստանալ հնարավոր ամենամեծ թիվը, որը կբաժանվի 25-ի։ Ո՞ր թիվը նա պետք է ստանա։

3. Ա և Բ քաղաքների հեռավորությունը 70կմ է։ Իսկ Բ և Գ քաղաքների հեռավորությունը 50կմ։ Որքա՞ն կարող է լինել Ա և Գ քաղաքների հեռավորությունը, եթե երեք քաղաքները մի գծի վրա են դասավորված։

4. Քանի՞ բնական թիվ է հնարավոր ստանալ 285 թվից մեկ կամ մի քանի թվանշան ջնջելով։ Իսկ 205 թվից ջնջելու դեպքու՞մ։ Ո՞րն է պատասխանների տարբերությունը։

5. Քանի՞ անգամ է օգտացործվում 0 թվանշանը 55 էջ ունեցող գրքի էջերը համարակալելիս։ Իսկ 5 թվանշանը՞։

Բանավոր հաշվարկներ

Թվային խաչբառերի կազմում։

 
  
  
  
 

12.09.2023

5. Խանութում վաճառվում են մեծ ու փոքր գնդակներ։ Փոքր գնդակի  արժեքը  մեծի գնի կեսն է։ Հայրիկն  իր երեխաների համար  գնեց  5 մեծ և 3 փոքր գնդակ։ Եթե ​​փոխարենը նա գներ 3 մեծ  և 5 փոքր գնդակ, ապա 3000 դրամ  պակաս կծախսեր։ Որքա՞ն է  փոքր  գնդակի արժեքը:

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։
  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։
  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։
  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։
  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։
  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։
  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:
  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։
  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։

7.09.2023

Ֆլեշմոբի խնդիրների լուծում` Երկրորդ մակարդակ

Երկու սկյուռիկ  հերթով ընկույզ են ուտում։ Առաջին  սկյուռիկը  կերավ մեկ ընկույզ, 2-րդը՝ երկու, հետո 1-ինը  կերավ երեք, 2-րդը՝ չորս, 1-ինը  կերավ հինգ ,  2-րդը՝ վեց, և այսպես շարունակ: Երբ ընկույզները վերջացան,  պարզվեց, որ 1-ինը  կերել է 100  ընկույզ։ Այդ ընթացքում քանի՞ ընկույզ  է  կերել 2-րդը:

Լուծել հետևյալ հավասարումները՝ տեղադրելով համապատասխան գործողության նշանը հարցականի փոխարեն (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում և փակագծեր)։

2 ? 2 ? 2 = 6

3 ? 3 ? 3 = 6

5 ? 5 ? 5 = 6

6 ? 6 ? 6 = 6

7 ? 7 ? 7 = 6

Գտեք ?-ին փոխարինող թիվը․

գգգգ_page-0001
գգգգ_page-0002 — копия
գգգգ_page-0002

5.09.2023

Սուդոկու խաղի ծանոթություն

Նշված վազքուղու երկարության չափում քայլաչափով, երկար փայտով և փոքր քանոնով։

Վազող սովորողների վազքի տևողության չափումներ վայրկյանաչափի միջոցով։ Դրանց արդյունքների համեմատում և եզրահանգում, թե ով է ավելի արագ վազել։

Design a site like this with WordPress.com
Get started