«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օգոստոսի 22-29

Ամփոփում 25.08.23

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ հոգևոր երաժշտությամբ։

Այնուհետև ծրագրերի քննարկում եղավ մաթեմատիկների մասնախմբում։

Քոլեջում՝ կարի արհեստանոցում, ներքնակների կարման պրոցեսին մասնակցեցի։ Կուզեի կարելու հմտություններս հետագայում այստեղ խորացնեի։

Հանդիպում ունեցանք Մարիետ Սիմոնյանի հետ։ Քննարկեցինք «Ապագայի թեքումով դպրոց» հոդվածը։

Ճամբարն ամփոփվեց Տիար Բլեյանի հետ հանդիպումով։ Հետաքրքիր հարցերի շուրջ զրուցեցինք ու ավելի խորը ճանաչեցինք կրթահամալիրը։ Այս միջավայրում աշխատելու ցանկությունս վերստին հաստատվեց։

Անչափ շնորհակալ եմ կրթահամալիրի անձնակազմին իր հոգատար, անկեղծ, ճշտապահ, սրտացավ մթնոլորտի համար, Արմինե Թոփչյանին՝ հրաշալի համակարգելու համար, ընդմիջումՆներին համեղ հյուրասիրությունների համար և իհարկե բոլոր-բոլոր մասնակիցներին։

Նախորդ օրերի ամփոփումներն այստեղ՝

24.08.23 ամփոփում

23.08.23 ամփոփում

22.08.23 ամփոփում

Իմ սրտում զարթնել է Ուսուցիչը

Երկար ճանապարհ եմ անցել, մինչ գտել եմ այն գործերը, որ ոգեշնչում են ինձ։ Առաքելությունը, որն իրագործելու եմ եկել։

Բացառելու ուղով բազմաթիվ մասնագիտություններով եմ հետաքրքրվել, ուսումնասիրել, դասընթացների գնացել, աշխատել։ Կարել եմ պայուսակներ, գործել հելունով, մեքենայով, զարդեր պատրաստել տարբեր նյութերից։ Սա ստեղծագործական ինքնաբացահայտման ժամանակն էր։

Զուգահեռ, երբ երեխա ունեցա, մայրիկներին հուզող առաջնահերթ կարիքից ելնելով, Կրծքով կերակրման խորհրդատուի մասնագիտությունը գրավեց։ Նաև սլինգեր սկսեցի կարել՝ խթանելու համար մոր և մանկան հոգեկան առողջ երջանիկ կապը, համատեղ հեշտ կենցաղավարությունը։ Ինձ համար կարևոր նշանակություն ունի արածս գործի տված օգուտը հասարակությանը։

Երբ այս ոլորտներում անելիքս սպառվեց, զգացի, որ կրթական ոլորտում պետք է կայանամ։ Էջս փակեցի, որպեսզի իմ նոր առաքելությամբ զբաղվեի։ Ներքին ձայնին հետևելով, մոտ մի տարի անց զգացի, որ ավելի մեծ օգուտ կտամ հայրենիքիս՝ կրթելով սերունդներին։

Դասավանդելուս միտքը մանկության խաղերից սկսած մինչև դպրոցական տարիքում երգուսուցման մեջ երևացել է։ Բայց պատասխանատվությունն ու պատրաստվածության զգացումը պետք է այնքան հասունանային, որ այսօրվան հասնելով վստահ ասեի, որ այնքան եմ լցված, որ ուզում եմ տալ։ Ներսումս արթնացել է սիրով ու իմաստությամբ լցված Ուսուցիչը, որն ուզում է մաթեմատիկայի լեզվով ուսուցանել երջանկությունը։ Այո, առարկան միջոց է։ Այն երբեք նպատակ չէ։ Ցանկացած գործունեությամբ Ուսուցիչը բացում է աշակերտի վեհ որակները, ոգեշնչում, ոգևորում իր օրինակով։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օգոստոսի 22-29

24.08.23 ամփոփում

Ինչպես նախորդ օրերին, այսօր ևս աշխատակարգի համաձայն անցավ օրը։ Մարմարյա սրահի ընդհանուր պարապմունքով սկսեցինք։ Այնուհետև մասնախմբերով հանդիպեցինք։ Արևելյան դպրոց -պարտեզի տարածքում պարտիզպուրակային մաքրման աշխատանքներ արեցինք։

Լուսինե Փաշայանի հետ կրթահամալիրում աշխատողի բացակայելու-փոխարինման կարգը քննարկեցինք։ Զրուցեցինք փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի հետ։ Մարգարիտ Սիմոնյանի հետ նախագծերի կազմման փուլերի, բովանդակության և այլ մանրամասների մասին խոսեցինք։

Օրը հագեցած էր ինքնավստահություն ու ոգեշնչում հաղորդող տեղեկություններով ու գիտելիքներով։ Կրթահամալիրի բաց ու հոգատար անձնակազմը սիրով ընդունում է մեզ, կոչ անում չվախենալ սխալվելուց, աջակցում, թև տալիս մինչև ուղնուծուծով դառնանք իսկական Սեբաստացի։

Աշխատողի բացակայության տեղեկացման մասին կարգ

Աշխատողի աշխատակարգը որոշվում է իր բլոգում հրապարակված անհատական պլանով։

Բացակայություն համարվում է օրվա անհատական պլանը չկատարելը։

Աշխատողների հաշվառումը կատարվում է գրասենյակի ղեկավարի կողմից։ Աշխատողը բացակայելու մասին պետք է տեղեկացնի էլեկտրոնային մանակով գոնե բացակայելու նախորդ օրը՝ կից ներկայացնելով իրեն փոխարինելու առաջարկը։

Եթե անհնարին է նախապես տեղեկացնել ուշանալու կամ բացակայելու մասին, ապա աշխատողն անձամբ կամ զանգով պետք է տեղեկացնի այդ մասին գրասենյակի ղեկավարին, ով այդ մասին կադրերի տեսուչին պետք է հայտնի և կազմակերպի աշխատողի փոխարինումը կամ աշխատողն աշխատանքը հեռավար է կազմակերպում։

Աշխատողը կարող է բացակայել մինչև երկու օր իր անմիջական ղեկավարի համաձայնությամբ և միջնորդությամբ։ Երկու օրից ավել, առանց բժշկական թերթիկի բացակայելիս աշխատողի դիմումի համաձայն կարող են տրամադրվել իր հերթական վճարվող արձակուրդից օրեր կամ չվճարվող արձակուրդ։ Հարգելի կամ անհարգելի լինելը որոշվում է գործատուի կողմից տվյալ իրավիճակից ելնելով։

Աշխատաժամանակի ընթացքում կրթահամալիրից դուրս մասնագիտական աշխատանք կատարելու պատճառով բացակայելու համար պետք է գրավոր դիմում ներկայացնել՝ նշելով անհրաժեշտ մանրամասները։ Մեկնումից առնվազն մեկ օր առաջ գործատուն հրամանով փոփոխություն է կատարում աշխատողի անհատական պլանում՝ կցելով փոխարինման կազմակերպումը և դասացուցակի փոփոխությունը։

Առանց զգուշացնելու բացակայելը համարվում է անհարգելի։ Աշխատողը մինչև հաջորդ օրը բացատրություն է գրում կրթահամալիրի տնօրենին։

Աշոտ Բլեյանի հետևյալ ձևակերպման մասին քննարկում

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանից, իսկ դա հանրային կրթության մեջ անհատն է՝ իր ազատություններով, և գլխավորը, որ այդ ազատությունները դրսևորվում են իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիք, ինձ որևէ բան չի շեղի․․․

Այսպիսի հարցադրումներ։
Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված սովորողի նվազագույն և առավելագույն բեռնվածության մեջ  կա՞ տնային աշխատանքը, ինչպես նաև ինքնակրթությունը, լրացուցիչ կրթությունը։

Ես խնդրեցի իմ ընկերներին փնտրել պետական կրթական չափորոշիչներում, նաև արդեն ներկայացված փոփոխություններում, բայց․․․ մենք շրջանցել ենք այդ հասկացությունները։ Եվ երբ ասում ենք սովորողի ուսումնական աշխատանք, ապա միայն պարտադրանքն ենք հասկանում։ Ուսուցումը չի դառնում անհատի գործը։ Պետք է այս ամենին նույն լրջությամբ վերաբերել, ինչպես ասենք պետական բաղկացուցիչին։ Մեր բոլոր առաջարկներն այս մասին են, ի վերջո, ի՞նչ է տնային աշխատանքը։ Եթե այդքան մոնիտորինգ ենք անում, ապա նաև պարզենք, թե միջին հաշվով սովորողը տանն ինչքան ժամանակ է ծախսում շարունակելու դպրոցական պետական կրթական ծրագրով աշխատանքը ։

Փորձենք հասկանալ լրացուցիչ կրթության, ինքնակրթության ժամանակը որտե՞ղ է։ Ինչո՞ւ անձի սիրով արված գործը միշտ դարձնում ենք երկրորդական, առաջին հերթին միշտ պարտականությունն է։ Սովորողն էլի շարունակում է չօգտագործել իր ներքին աստվածատուր ռեսուրսը։ Անընդհատ խոսում ենք այդ ռեսուրսից, բայց հանրակրթությունը արհամարհանքով, մեջքով է նայում սրան։ Ցավով արձանագրում եմ մարդու  կյանքի ժամանակը, որ սովորողն ուզում է ինքնուրույն օգտագործել։ Խնդրում եմ այս կտրվածքով նայել դպրոցների գործունեությունը։

Սա հնարավորություն կտար այս նոր ձևավորվող կենտրոնները դիտել որպես լրացուցիչ կրթության կազմակերպման կենտրոններ, և բնակավայրերը, որ առաջ համայնքներ էին, հիմա բնակավայրեր, ազատ լինեին այդ բեռից, սա կստիպի վերանայել այն կազմակերպումը, որ գոյություն ունի կրթության մեջ։

Կարծում եմ, շատ տեղին հարցադրում է։ Հանրակրթական դպրոցներում սովորողների աշխատանքը միայն պարտադրանքի տեսքով է նախատեսվում և արհամարհվում նրա սիրով արված գործը։ Ինքնակրթության կամ լրացուցիչ աշխատանք չի նախատեսվում։ Այս տեսանկյունից առաջին անգամ եմ խորհում ու նկատում եմ, որ սովորողներին համահարթեցնելու ձգտումի արդյունք է դա։ Տարբերվելը չի խրախուսվում այս մոտեցմամբ։ Սովորողի ուժեղ ընդունակությունը ոչ թե ուժեղացվում է, այլ իր թույլ կողմին է շեշտը դրվում, որպեսզի բոլոր բնագավառներում իր գիտելիքը հավասարվի։ Այսօրվա պահանջներին սա չբավարարող մոտեցում է ըստ իս։

Ուժեղացնելով այն, ինչը բնությունից ուժեղ է, երբ կա ներքին մղում, սիրով արված աշխատանքով սովորողն իր կյանքի առաքելությունը կարող է բացահայտել ու իրագործել։ Ուսուցիչը կարող է այսպիսի վեհ նպատակի իրագործման մեջ մեծ ներդրում ունենալ։

Միցիո Կակու․ «Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի» հարցազրույցի մասին

Միցիո Կակուն իր հարցազրույզում ներկայացնում է ապագայում պահանջվող կրթության իր տեսլականը։ Ըստ նրա, կրթության հիմքում այլևս մտապահումը չի լինի: Կրթության հիմքում կլինեն համացանցի տեխնոլոգիաներն ու «Google Glass» տեսակի գաջեթները։ Բազմաթիվ մասնագիտությունների կարիքը չի լինի, քանի որ այդ մասնագետների աշխատանքը կկատարեն ռոբոտները ։ Հասարակ խնդիրները հնարավոր կլինի վիրտուալ լուծել: Համալսարանները առցանց կուրսերի տեսքով կզարգանան, վիրտուալ բուհերի կվերածվեն։

Մանրամասները բաց եմ թողնում։

Ուշադրությունս գրավեց, որ իր տեսլականում աչքի է ընկնում «հաջողակ մարդը» արտահայտությունը, որը չի համընկնում «երջանիկ մարդ» գաղափարին։ Իհարկե նշվում է, որ օրինակ, ստեղծականությունը, ինտուիցիան կլինեն առաջնահերթ կարևորության հատկանիշներ, քանի որ ռոբոտներն այդ հատկություններից զուրկ են։ Բայց ուսուցման պրոցեսից մարդկային գործոնը պակասեցնելը, նվազագույնի հասցնելը, կարծում եմ հասարակության համար կառաջացնեն ներքին չբավարարված, դժգոհ վիճակ։ Այն իր հերթին կդրդի մարդուն իր ներսը նայելու, բացահայտելու իր հոգեկան խնդիրները, փնտրելու դրանց լուծումները։ Այս փուլում ռոբոտներն անզոր են։ Պետք կլինեն հոգևոր առումով ունակ մասնագետներ, որոնք կաջակցեն, կոգեշնչեն, կմղեն ինքնազարգացման, հոգևոր աճի, ավելի վեհ գաղափարների։ Ինտուիցիան ու ստեղծականությունը զարգացնող դպրոցներ ի հայտ կգան, որպեսզի առաջացած խնդիրները լուծեն։ Նամանատիպ մասնագետներ են, օրինակ, քոուչները, որոնք օր օրի ավելի շատ ոլորտներ են

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օգոստոսի 22-29

Ամփոփում 23.08.23

Ճամբարային երկրորդ օրն անցավ համաձայն ճամբարի աշխատակարգի, հետաքրքիր ու օգտակար։

«Ապագայի թեքումով դպրոց» հոդվածի մասին

Միխայիլ Պոստնիկովի այս հոդվածում ներկայացվում է ներկա դպրոցի կառուցվածքը, թերությունները, նրա առաջացման պատմությունը։

Ըստ Պոստնիկովի, ներկա կրթական համակարգը չի լուծում մարդուն կյանքին պատրաստելու խնդիրը։ Այն նախատեսում է տարբեր առարկաների ուսումնասիրման՝ կյանքի համար ոչ անհրաժեշտ խորություն։ Օրինակ, մաթեմատիկա և քիմիա առարկաներից անցած շատ բանաձևեր երբևէ պետք չեն գալիս։ Միևնույն ժամանակ կյանքում անհրաժեշտ հմտությունների մեծ մասը անտեսվում են։

Նա առաջարկում է ավելի արդյունավետ համակարգ, որում, օրինակ, առարկաները կուսումնասիրվեն ըստ կյանքում պետքականության չափի, տնայիններ չեն լինի։ Ինչպես նաև առաջարկում է, որ դպրոցը ոչ թե պատրաստի բուհին, այլ բուհն ունենա նախապատրաստական քոլեջ, որից անցումը բուհին լինի սահուն ու առանց ստրեսի։

Կարծում եմ, որ առաջարկված մոդելն ավելի արդյունավետ կարող է լինել ներկա ընդունված տարբերակից։ Երեխան ավելի շատ ազատ ժամանակ կունենա ու էներգիան կուղղորդի իր հետաքրքրությունների համապատասխան։ Կյանքին ավելի պատրաստ կլինի, ինչպես նաև ավելի հեշտ կընտրի մասնագիտություն։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օգոստոսի 22-29

22.08.23 օրվա ամփոփում

Աշխատակարգի համաձայն ունեցանք ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում։ Տիար Բլեյանը ողջույնի խոսք հղեց։ Այնուհետև հանդիպեցինք մաթեմատիկների խմբին, ծանոթացանք միմյանց։

Հյուսիսային դպրոցում պարտիզպուրակային աշխատանքներ կատարեցինք, միջավայրը գեղեցկացրինք։

Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օգոստոսի 22-29”

«Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում» հոդվածի մասին

Բորիս Բիմ-Բադը այս հոդվածով շատ լավ ներկայացնում է կրթության անցյալ փորձը, այդ կրթությամբ թրծված հասարակությունը, որն այս պահին բավական չլուծված խնդիրների առաջ է։ Ըստ նրա, նախկին կրթությամբ «կատարողական գործառույթների առաքելությամբ նոր սերունդներ են պատրաստում»։ Շատ համաձայն եմ այդ նկատառմանը և կողմ եմ կրթական մտածելակերպի արմատական փոփոխությանը, ըստ որի մարդու առօրյա խնդիրներին, անհատականության ձևավորմանը պիտի ուղղվի ուսուցումը, ընդ որում սերունդների համագործակցության միջոցով։ Կրթությունը ոչ թե պատրաստի լուծումների ու գիտելիքների համախումբ պիտի լինի, այլ մարդու ստեղծականությանը խթանի, նոր լուծումներ գտնելուն, զարգանալուն նպաստի։ Գիտելիքը որպես ավարտուն քարացած «վերին ատյանի ճշմարտություն»֊ից պետք է կենդանի, զարգացող, քննարկվող, ճկուն երևույթ դիտարկվի։ Բոլոր առարկաները միասնական աշխարհայացք պետք է ձևավորեն աշխարհի վերաբերյալ ու հոգևոր, մշակութային, գիտական աշխարհները պետք է համագործակցության մեջ լինեն։

Design a site like this with WordPress.com
Get started