Մենթորական աշխատանք Գրետա Բակունցի հետ․ ապրիլ

Ապրիլ ամսվա ընթացքում շարունակում ենք իրականացնել մենթորական աշխատանք Գրետա Բակունցի հետ: Ցանկացած առաջացած հարցով դիմում եմ՝ համաձայն մեր պայմանավորվածության։

Շարունակել կարդալ “Մենթորական աշխատանք Գրետա Բակունցի հետ․ ապրիլ”

Ամփոփում — Scratch ծրագրի ուսուցում։ Սովորող — սովորեցնող։

Սքրաչը ամենասիրված մեդիահարթակն է, որով երեխեքը հենց իրենք են նախընտրում ստեղծագործել ու ծրագրավորել։ Սիրում եմ և՛ սովորել, և՛ սովորեցնել իրենց ընկերներին։ Մաթեմատիկայի ընտրությամբ երկու խմբում էլ այն շատ սիրով ընդունվեց։ Ծրագրին տիրապետողները սկզբում սովորեցրին մյուսներին։ Իսկ հետո արդեն վարպետացածներն իրենց հմտություններով կիսվեցին։ Զարգացրին իրենց ստեղծած խաղերը, նոր ֆունկցիաներով լրացրին։

Սա միակ մեդիադասն է, որին ինքս չեմ տիրապետելով անգամ դասը արդյունավետ ու սիրով է անցնում։

Ուսումնական պլանի իրականացման մասին

Մաթեմատիկայի 4-րդ դասարանի ծրագրի իրականացումը համարում եմ հաջողված։ 4.1 և 4.3 դասարանների երեխաները լավ առաջադիմություն ունեն, մեծ մասը շատ ակտիվ սովորում են ու ներգրավվում դասապրոցեսին։ Տարվա ծրագիրը համարյա ավարտել ենք։ Ահա 4.1 դասարանի և 4.3 դասարանի մաթեմատիկայի փաթեթները։ Երբ կենտրոնացած ու տրամադրված են լինում, շատ ներդաշնակ է անցնում դասը, ու հեշտությամբ են կատարում առաջադրանքները։ Իրար օգնում են, բացատրում իրենց հասկացածը։ Սովորեցնելը խորապես սովորելու համար կարևոր փուլերից է, ինչը ես ողջունում եմ շատ։

Սկզբի որոշ կոնֆլիկտային իրավիճակները հետզհետե հարթվեցին, խաղաղվեցին։ Հաջողվեց դասապրոցեսին ներգրավել այնպիսի երեխաների, որոնք փակ էին, ամաչկոտ, անինքնավստահ։ Իրենց ուժերով լուծած վարժությունից հետո հաղթական ժպիտը ինձ համար առանձնահատուկ ոգեշնչում է։ Գործնականում ես տեսնում եմ, որ չկա մեկը, ով չկարողանա։ Կան ջանք չանողներ։ Դասին հաճախ եմ կրկնում, որ «եթե օրական թեկուզ հինգ րոպե ջանք թափեք նպատակի ուղղությամբ, ապա մի օր հաստատ կհասնեք ձեր նպատակին։ Օրական մի քայլ արեք թեկուզ, մի փոքր առաջ։ Անպայման կստացվի։ Ստացվում է նրա մոտ, ով փորձում է, սխալվում թեկուզ։ »

Աշխատում եմ, որ դասին մասնակցեն բոլորը՝ իրենց հնարավորություններին համապատասխան։ Անհատապես օգնում եմ, բացատրում բոլոր դիմողներին և լուռ սպասողներին։

Մաթեմատիկայի ընտրությամբ խմբի դասերը ուսումնական առաջին շրջանում միշտ չէ, որ հաջողված էի համարում։ Շատ տարբեր ունակությունների ու ձգտումների սովորողներ էին հավաքվել։ Որոշները մաթեմատիկայի նկատմամբ ոչ մի ձգտում չունեին ու դասը շատ էին խանգարում։ Բնականաբար ընդհանուր պրոցեսը դժվարացնում էր դա։ Երրորդ ուսումնական շրջանում հավաքված խմբերս բավական ներդաշնակ ու ձգտող են։ Միասնական ոգեշնչումով խնդիրներ ենք լուծում, ծրագրեր յուրացնում հանգիստ մթնոլորտում։ Դասը բազմազան ու հաճույքով ենք անցկացնում։ Ահա մաթեմատիկայի ընտրությամբ խմբի ծրագիրը և մաթեմատիկայի ընտրությամբ խմբի առաջադրանքների փաթեթը։

Եզրակացություն

Համոզվում եմ, որ ոգեշնչելը միակ միջոցն է առարկայի նկատմամբ սեր սերմանելու, դասի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։ Եվ եթե թեկուզ չի հետաքրքրում դասը, հիշողության մեջ տրավմա չի մնա։

Համոզվում եմ, որ ուսումնական պրոցեսում լիարժեքորեն մասնակից են դասավանդողը, սովորողն ու ծնողը։ Երեք կողմերի շահագրգռված աշխատանքն է ամենաարդյունավետը։

Ամփոփում — Մանկավարժական ճամբար. մարտի 25-29

Մանկավարժական ճամբարը լավ ժամանակ է դասավանդման պրոցեսից հանգստանալու, թարմանալու, գիտելիքները համալրելու, այլ դասավանդողների հետ փորձի փոխանակման և ճամփորդելու ու էլի հանգստանալու համար։

Այս ընթացքում կատարեցինք նախատեսված աշխատանքները արևմտյան դպրոցում, մասնախմբերով և մասնագիտական զարգացման այլ խմբերով։

Ընկեր Գոհարի հրաշալի ընտրությամբ պարատուն հաճախեցի, ինչը հիանալի կերպով ինձ ազատում է կուտակված լարվածությունից, ոգեշնչում, իմ մեջ հայի ոգին զարթնացնում։

Չորեքշաբթի օրը, կարճ ժամանակով հասցրի մասնակցել մանկավարժական ակումբի քննարմանը, այնուհետև մեկնեցի Հասկի հետ ճամփորդության Դեպի Տափի բերդ։


Մանկավարժական ճամբար. մարտի 25-29

Մանկավարժական ճամբար

9։00-11։00 աշխատանք Արևմտյան դպրոցում դպրոցում. աշխատանքի ուղղություններ

  • սենյակների մաքրության աշխատանք
  • մարտ ամսվա ամփոփում, ապրիլի նախագծերի կազմում
  • մարտի 26. հավաք մանկավարժական խմբով /Մայիսյան հավաք/
  • 11։00-11։20 ամենօրյա 10 րոպեանոց հավաքներ օրվա արածի հաջորդ օրվա անելիքի վերաբերյալ
  • ԱՈՒՊ-ների լրացման աշխատանքներ

11։20-12։00 ընդմիջում

12։00-ից Աշխատանք Մայր դպրոցում

12։00 Մաթեմատիկայի մասնախմբով հավաք

12։45 մասնագիտական զարգացման սեմինար՝ պարատուն, երկուշաբթի — հինգշաբթի

13։30 «Հասկ» , երկուշաբթի և հինգշաբթի

27.03 ժ 13:30 Ճամփորդություն «Հասկ»-ի հետ խմբի մեկամյակի կապակցությամբ Դեպի Տափի բերդ

28.03 և 29.03

Առցանց աշխատանք

  • Ապրիլի նախագծերի կազմում,
  • Մարտ ամսվա ամփոփում,
  • Մանկավարժական ճամբարի ամփոփում,
  • Մայիսյան կլոր սեղանի նախապատրաստում։

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ, Մանկավարժական ձմեռային ճամբար դեկտեմբերի 25-29, հունվարի 3-5

Հունվարի 5
Հավաք մանկավարժական խորհրդով․ 13։00

Հունվարի 4

Սովորողների զարգացման բնութագրերի կազմում

Հունվարյան ճամբարի աշխատաժամանակի կազմում

Ինքնակրթության բաժնի բացում իմ բլոգում

Հունվարի 3 առցանց աշխատանք

Շարունակել կարդալ “ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ, Մանկավարժական ձմեռային ճամբար դեկտեմբերի 25-29, հունվարի 3-5”

Դպրոցի աշխատակարգ․դեկտեմբերի 25-29

10:00-12:15՝ անհատական աշխատանք դպրոցում, մանկավարժական խորհուրդներով հավաքներ

Մանկավարժական խորհուրդներով հավաքների օրակարգում՝

  • Դեկտեմբերի 25՝ ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում
  • Դեկտեմբերի 26՝ ուսումնական 2-րդ շրջանի հունվարյան ստուգատեսների ծրագրերի ներկայացում
  • Դեկտեմբերի 27՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում: Խնդիրներ: Առաջարկներ
  • Դեկտեմբերի 28՝ հունվարյան ստուգատեսների կազմակերպական հարցեր

Դասավանդողների առցանց աշխատանքի ժամանակացույց

  • Ճամբարային նախագծերի հրապարակում /մինչև դեկտեմբերի 18/
  • Սովորողների 1-ին շրջանի հաշվետվությունների ամփոփում /մինչև դեկտեմբերի 22/
  • Ուսումնական ձմեռ նախագծերի հրապարակում /մինչև դեկտեմբերի 22/
  • Ճամբարի առաջին շաբաթվա աշխատակարգերի հրապարակում /մինչև դեկտեմբերի 25/
  • 2-րդ ուսումնական շրջանի անհատական աշխատաժամանակների հրապարակում /մինչև դեկտեմբերի 25/
  • Ստուգատեսների նախագծերի և օրացույցի հրապարակում /մինչև դեկտեմբերի 25/
  • Սովորողների զարգացման թերթիկների լրացումը՝ 1-5-րդ դասարաններում /մինչև դեկտեմբերի 25/
  • Առարկայական ծրագրի կատարողական /մինչև դեկտեմբերի 28-ը/
    Ըստ կետերի
  • Դասավանդողի կարգապահական տեղեկանք (բացակայություններ, դրանց լրացումներ, ուշացումներ)
  • Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին (մասնակցություն, ծրագրի կազմում)
  • Մասնակցություն ուրբաթ-համերգներին․ բացակայությունների քանակը, պատճառը
  • Մասնակցություն ուսումնական ժամերգություններին
  • թվային միջոցների կիրառումը դասերին՝ թվային անհատական գործիք, առարկայիպահանջներին համապատասխանող ծրագրերի իմացություն, կիրառում
  • մատենավարություն /ներկա-բացակա, գնահատում/
  • բլոգի համապատասխանությունը պահանջներին
  • սովորողների բլոգների ստուգում
  • դասավանդողի ստեղծած ուսումնական նյութերի առկայություն
  • մեդիագրադարանի սպասարկում
  • հեռավար աշխատանք
  • ինքնակրթություն
  • ճամփորդությունների հաշվետվություններ /նախագծի ստեղծող, մասնակից/
  • մասնակցություն մարզական պարապմունքներին /կրթահամալիրում, կրթահամալիրիցդուրս/
  • մասնակցություն կրթահամալիրային միջոցառումներին

12:15՝ ընդմիջում, քայլք մայր դպրոց

13:00՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով /Հետազոտական վարժարանի թև/

Մանդալան որպես թերապևտիկ միջոց

Հայտնի է, որ մանդալաների նկարչությունը նպաստում է նյարդային վիճակներում հանգստության հասնելուն, գույներով ու գեղեցիկ նախշերով նկարողը կարծես ինքնաբուժվում է, լցվում դրական ստեղծական էներգիսյով։

Երկրում բարդ վիճակի ամենալարված օրերից մեկին, երբ ուրբաթ օրը վերջին դասաժամին մտա դասարան, հասկացա, որ երեխաների լարվածությունը ազատելու համար կարող ենք մանդալաներ նկարել։ Սովորողներից ոմանք մանդալա նկարելու հատուկ ծրագրեր գտան, մյուսները օգտվեցին մեզ հայտնի Paint-ից կամ թղթից։ Ամեն գործիք իր առավելությունն ունի իհարկե։ Ստացված աշխատանքները իհարկե մեծ ոգևորություն բերեցին, ինչը ուժ է տալիս նորից ուսման մեջ ներդրվելու և դժվարությունները ավելի խաղաղ սրտով հաղթահարելու։

Նունե Հարությունյան

Վերգինե Բուղդարյան

Գաբրիել Մովսեսյան

Լուսե Դերդերյան

Ռուբեն Հովսեփյան

Արսինե Հակոբյան

Ավետիս Հարությունյան

Դասի ընթացքից նկարները այստեղ․

Ուսումնական այս շրջանում վեցերորդների մոտ մի անգամ փոխարինման էի։ Այնպես ստացվեց, որ ուսուցչի պատրաստած առաջադրանքները դասարանն արել էր արդեն։ Այս անգամ էլի դասը գունավորեցինք մանադալաների նկարչությամբ։ Համաչափ պատկերները հոգին ներդաշնակելու, ոգեշնչելու մեծ ներուժ ունեն, ինչը շատ լավ արտացոլվում է կրթության մեջ։

Այսպիսի հետաքրքիր աշխատանքներ ստացվեցին։

Դանիել Թումասի-Մարիաննա
Էրիկ Վանյան-Մարինե
Արսեն Դալլաքյան

Design a site like this with WordPress.com
Get started