Հոդվածի վերլուծություն -Միջնակարգ դպրոցի մղձավանջը

Միջնակարգ դպրոցի մղձավանջը հոդվածում հեղինակը՝ Ջոն Թեյլոր Գատոն, մեր ուշադրությունը հրավիրում է տարբեր ժամանակներում ստեղծված կրթական համակարգերի, դրանց իրական նպատակների վրա։ Ցույց է տալիս, որ կրթական ոլորտում բավական մեծ գումարներ, մեծաքանակ մարդիկ են ներգրավվում բավական տարբեր նպատակներով։ Այդ նպատակներից են, օրինակ․

Բանակի հնազանդ զինվորներ,
Հանքերի հնազանդ աշխատողներ,
Ամբողջությամբ կառավարությանը ենթարկվող պաշտոնյաներ,
Տնտեսության մեջ` ենթակա աշխատողներ,
Քաղաքացիներ, ովքեր հիմնական հարցերում միանման են մտածում:

Կամ, օրինակ․

Հաջողակ քաղաքացի,
Ինքնուրույն անհատներ,
Զարգացած քննադատական մտածողությունից զուրկ անհատներ․․․

Այս բոլոր նպատակների հիմքում ես տեսնում եմ ոչ մաքուր մտադրություններ, էգոիզմ, բռնություն մարդու բնույթի հանդեպ։ Սրանցից ոչ մեկն ուղղված չէ անհատի, ընտանիքի, ազգի երջանկացմանը, մարդու ինքնակատարելագործմանը, ինքնաճանաչմանը, ներքին ու արտաքին խնդիրների լուծմանը։ Այս նպատակներից ոչ մեկը երեխային չի ոգեշնչելու, որ գտնի իր կյանքի նպատակը, առաքելությունը։ Երեխային իր բնական ռիթմից հանելով՝ ներդաշնակությունից է զրկում, ձգտելու ցանկությունը կոտրում հաճախ, հուսահատության տանում։ Ակնհայտորեն կրթությունն օգտագործվում է որպես հասարակությանը ղեկավարելու գործիք։

Ժամանակն է, որ պատմությունը մի լավ ուսումնասիրենք, վեր հանենք մեր պետության կրթական ոլորտում թաքցրած թակարդները։ Ժամանակն է, որ մեր երջանկության ճանապարհը գծագրենք։ Ժամանակն է, որ ինքներս զարդարենք այդ ճանապարհը նոր մեթոդներով, նոր ժամանակների մեր խնդիրներին համապատասխան լուծումներով։ Ժամանակն է, որ կրթական համակարգը ստեծենք մեր շահերից ելնելով, մեծ իմաստունների խորհոիրդներով, ոչ թե ազդեցիկ երկրների թելադրանքով։ Ժամանակն է, որ երեխաների ներքին մղումներին արձագանքելով նրանց ոգեշնչենք դեպի ինգնակատարելագործում, դեպի գիտելիքների հարստությունների բացահայտում, դեպի գեղեցիկի ընկալում, դեպի մարդու ու բնության ներդաշնակ, համահունչ զարգացում։ Ժամանակն է, որ մենք տեսնենք ճշմարտությունը, գիտակցենք մեր իսկական բնույթը, թևեր առնենք ու ամեն մեկս մեր առաքելության իրագործման մեջ համընդհանուրին ծառայելով՝ գտնենք մեր երջանկության իսկական բանալին։

Design a site like this with WordPress.com
Get started