Սովորող-սովորեցնող (quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում)

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 5-20

Իրականացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ և մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ

Համագործակցող դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Ջուլիետա Քերոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների  մտածողության  զարգացում
  • Ուսումնական խաղ-վիկտորինաներ կազմելու համար նոր ծրագրային հարթակների ուսուցում՝  quizizz.com
  • Նոր խնդիրների կազմում quizizz.com -ի միջոցով  ուսումնական խաղ-վիկտորինաների ստեղծում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերումՍովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ։

Խնդիրներ՝

  • Սովորողի կողմից նոր արդյունավետ ուսումնական ծրագրերի, հարթակների յուրացում
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում
  • Կազմած խնդիրների հիման վրա ուսումնական խաղերի կազմում

Ընթացքը՝

  • Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորղները 4-րդ դասարանի սովորղներին կներկայացնեն quizizz.com ուսումնական օնլայն հարթակը
  • Սովորողները կբաժանվեն խմբերի
  • Յուրաքանչյուր խումբ ուսումնասիրում է quizizz.com ուսումնական օնլայն ծրագրագրային հարթակըԽումբը կազմում է հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ
  • Խմբի անդամները իրենց կազմած խնդիրներից, quizizz.com -ի միջոցով, կազմում են ուսումնական խաղ-վիկտորինաներ։Սովորողները ուսումնական խաղեր կազմում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական եղանակով։Կազմում են ուսումնական խաղ-վիկտորինաների փաթեթ և տեղադրում բլոգում:

Արդյունքը՝

  • Սովորողների  մտածողության  զարգացում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Նոր և հետաքրքիր մաթեմատիկական օնլայն խաղ-վիկտորինաների ստեղծում
  • Ուսումնական նոր ծրագրերի յուրացում
  • Ուսումնական խաղ-վիկտորինաների փաթեթի կազմում և տեղադրում բլոգում:
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ

Նախագծի ամփոփումը՝ այստեղ։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started