Նախագծի ամփոփում — Շենքերի և բնակարանների համարակալում

Նախագիծն իրականացրել ենք չորրորդ դասարանի աշակերտների և ընտրությամբ մաթեմատիկա խմբի սովորողների հետ։ Միասին ուսումնասիրել ենք շենքերի ու բնակարանների համարակալման սկզբունքը։ Սովորել ենք կողմնորոշվել փողոցում՝ մեզ հարկավոր շենքը գտնելու համար։ Սովորել ենք գտնել մեզ հարկավոր բնակարանի հարկը, հարևան բնակարանների համարները։ Հորինել ենք խնդիրներ, լուծել բանավոր։ Որպես գործնական աշխատանք շրջել ենք դպրոցին հարակից տարածքում։ Մոտակա շենքերի համարակալումն ենք դիտարկել։ Շենքի մեջ բնակարանների դասավորությունն ու քանակն ենք դիտարկել։ Հարկավոր բնակարանի հարկն ենք որոշել։ Ամեն մեկն իր լուծումը ստուգել է՝ բարձրանալով շենքի տվյալ հարկը։

Գործնական աշխատանքի հակիրճ տեսանյութը՝ ստորև։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started