Ճամբարային 7-րդ օրվա ամփոփում

Ճամբարային 7- րդ օրը տեղի ունեցավ չորրորդ դասարանցիների համերգը՝ նվիրված Հին Նոր տարուն։ Ունկնդրեցինք սիրով, ուրախացանք մեր տաղանդավոր երաժիշտների կատարումներով։

Հետո Ճամփորդություն դեպի IQ Center նախագծին նախապատրաստվեցինք։ Իմացանք, թե ինչ է մենթալ թվաբանությունը, որտեղ է կիրառվում։ Ծանոթացանք մենթալ թվաբանության մեջ կիրառվող աբակուս համրիչին, դրանով կատարեցինք գումարման ու հանման պարզ գործողություններ։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started