Արտանիշի վրանային ճամբարում 14-16.08.23

Կամավորական աշխատանքի ամփոփում

Համաձայն Արտանիշի հետազոտական-բնապահպանական վրանային — լողափային ճամբարի նախագծի՝ մեկնեցինք Արտանիշի վրանային ճամբար։

Ճամբարականների ամենասիրելի Սևանի ափին՝ սոճիների անուշաբույր ու բուժիչ անտառում է սեբաստացիների վրանային ճամբարը։ Շատ մեծ ոգեշնչումով էինք պատրաստվել Հայկուհի Հովհաննիսյանի հետ։

Առաջին օրը ծանոթացանք միջավայրին ու միմյանց։ Լողացինք ու վայելեցինք մեր հայրենիքի ամենագեղեցիկ ու թանկագին Սևանալճի կախարդական աշխարհը։

Երեկոյան հավաքվեցինք կրակի շուրջը, կարտոֆիլ խորովեցինք սիրված եղանակով։

Ճամբարի ընթացքում իրականացրեցինք «Մաթեմատիկան մեր շուրջը» նախագծի մի քանի գործունեություն ճամբարականների հետ։

Սովորեցինք խաղալ սուդոկու։ Թվերի այս անհասկանալի լաբիրինթոսը շուտով դարձավ հասկանալի ու սիրելի։ Ոմանք որոշեցին հետագայում ավելի հմտանալ ու ավելի բարդ սուդոկուներ լուծել։

Մանդալաների նկարչություն արեցինք միասին։ Ամենակարևորը ստեղծագործական ազատությունն է ու ինքնուրույն արված բացահայտումները։ Այս յուրահատուկ արվեստը հանգստացնում է նյարդային համակարգը, ինքնակատարելագործման տանում, ոգեշնչում։ Անգամ կարճ ժամանակում արված աշխատանքները հիացնում են։

Յուրահատուկ մեդիտացիոն դաս ունեցանք։ Խոսեցինք ընդհանրապես մեդիտացիայի, նրա նպատակների մասին։ Միասին շնչառության վրա կենտրոնացման վարժությունն արեցինք։ Մեդիտացիայի վերջում կիսվեցինք զգացումներով։ Շատերը հանգստություն զգացին, խաղաղվեցին։ Մտքերի, հույզերի ու մարմնի հանգստի վիճակի բերելը շատ կարևոր հմտություն է։ Այն զարգացնելը կօգնի, օրինակ, ավելի արդյունավետ կազմակերպել դասապրոցեսը։

Ավետիսի նախաձեռնությամբ խաղացինք «Շարան» խաղը։ Խաղի նպատակն է փռված քարտերից ընտրել մի սկզբունքով իրար հետ կապված երեք քարտերի շարան։ Ուղեղը մարզող այս խաղը շատ գրավեց ու սիրվեց։

Ճամբարից վերադառնալիս, ինչպես նախատեսել էինք, շրջեցինք «Տառերի պուրակում»։ Բացօթյա թանգարանը, վստահ եմ, մասնակիցների հիշողություններում երկար կպահպանվի։

Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ երեխաների հետ աշխատելու պրոցեսը, նյութը մատուցելուց մինչև ստացված արդյունքը ճանապարհը, ինչպես նաև մեծ բավականություն է պատճառում դասավանդումը, որը մղում է ինքնազարգացման։

Կամավորական աշխատանք. օր 1

Կամավորական աշխատանք. օր 2

Կամավորական աշխատանք. օր 3

Կամավորական աշխատանք. օր 4

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started