Ամփոփում-Քայլք դեպի Հարավային դպրոց- պարտեզ․ Սեղանի խաղեր․ համագործակցային նախագիծ

Ինչպես նախատեսել էինք նախագծով, հունվարի 17-ին իմ սիրելի ջոկատի հետ ճանապարհվեցինք դեպի հարավային դպրոց-պարտեզ։ Ճանապարհը լի էր հավես զրույցներով։ Գեղեցիկ միասնական շարքով անցանք երկար թվացող այն ճամփան, որը հետ վերադառնալիս արդեն ծանոթ էր ու կարճ։

Հարավային դպրոցում մեզ շատ ջերմ ընդունեցին ընկեր Նարեն ու «Ընկերներ» ջոկատի ճամբարականները։ Նստեցինք սեղանների շուրջ այնպես, որ ամեն փոքր խմբում երկու ջոկատից ճամբարականներ լինեն։ Շփվեցինք, մտերմացանք, նոր խաղեր խաղացինք։ Մեծ ոգևորությամբ ու դրական էներգիայով լցված վերադարձանք արևմտյան դպրոց։

Ահա լուսանկարները։

Տեսանյութը պատրաստեց 4-րդ ջոկատի ճամբարական Լուսե Դերդերյանը։

Այս տեսանյութն էլ Նարե Միրզոյանի էջից։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started