Նախագծի նախապատրաստական աշխատանք

Բազմանկյունների պարագծի, քառաուսու և ուղղանկյան մակերեսի վերաբերյալ խնդիրների կազմում և լուծում

Առաջադրանքներ

Շարունակել կարդալ “Նախագծի նախապատրաստական աշխատանք”

Քայլարշավ Հրազդանի կիրճում

Ճամփորդության օրը՝  09.11.2023,

Վայր՝ Հրազդանի կիրճ

Մեկնում դպրոցից․ 09.11.2023, ժամը՝ 12։35

Ժամանում դպրոց՝ 089.11.2023, ժամը՝ 16։00- 16։30

Ճամփորդության պատասխանատու՝ Ջուլիետա Քերոբյան, Սոնա Սարգսյան
Եղանակն՝ այստեղ:

Շարունակել կարդալ “Քայլարշավ Հրազդանի կիրճում”

Ճամփորդություն դեպի Արատես-եռօրյա ճամբար Տիար Բլեյանի հետ

Համաձայն վերապատրաստման ամփոփիչ ճամբարի նախագծի՝ կրթահամալիր դիմած նոր դասավանդողներով 2023 թ․ օգոստոսի 31-ին ճանապարհվեցինք դեպի Արատեսի դպրական կենտրոն։ Օրը սկսեցինք ժամերգությամբ։ Ճանապարհին ունեցանք հայրենաճանաչողական կարևոր ունկնդրումներ և կանգառներ։ Հայրենիքը սիրելը սկսվում է այն ճանաչելուց։

Ճանապարհն անցնում էր Արարատյան դաշտով։ Մի ուրիշ ուժ ես զգում, արմատներիդ կապող հզոր էներգիա, երբ տեսադաշտում են Սիսն ու Մասիսը։ Սկզբում կանգնեցինք Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ, Արփայի կիրճի մոտակայքում։ Արատեսում ծանոթացանք բնակավայրի պատմությանը, նրա տրանսֆորմացիայի երկար ու աշխատատար ուղուն։ Կառուցված ճանապարհներով անցանք, տրված կրթական լուծումներին, բլեյանական սկզբունքներին, զարգացման հնարավորություններին։ Շատ կարևոր է տեսնել անհույս թվացող երազանքից մինչև հաջողված իրականություն տանող բարդ ուղին, նրա աշխատող ներկան ու մտովի ավելի ծաղկացնել, զարգացնել, ոգեշնչումով լցվել հանուն ապագա ծաղկած Հայաստանի ու հայերի։

Երեկոներն անցկացնում էինք խարույկի շուրջ հետաքրքիր զրույցներով, գաղափարական քննարկումներով, ազգային երգուպարի պարապմունքով ընկեր Լաերտի գլխավորությամբ։ Սովորեցինք Կոմիտասի Շորոր պարը։

Երկրորդ օրը դասավանդողներին առաջարկեցի մանդալաներ նկարել։ Մանդալաները օգտագործում են ոչ միայն հանգստանալու ու ոգեշնչվելու նպատակով, այլ նաև որպես թերապևվտիկ գործիք։ Վերլուծելով վեր հանեցինք ամենանկատելի հոգեկան բարդ տրավմաները, ինչը մանդալաներում հստակ երևում է։

Միջին դպրոցի ճամբարականների հետ քայլեցինք դեպի Խաչոց ձոր, տեսանք հրաշագեղ ջրվեժը։ Տարածքի մաքրման աշքատանքներ կատարեցինք։ Օրվա երկրորդ կեսին Արատես այցի եկան Հետք Մեդիա Գործարանի լրագրողները։ Նրանք եկել էին լուսաբանելու Արատեսի ու հարակից տարածքների փոփոխությունները ադրբեջանցիների գնալուց և հայերի վերաբնակվելուց հետո։

Վերադարձը որոշվեց ավելի շքեղացնել հայրենագիտական կանգառներով։ Կանգնեցինք Օրբելյանների տոհմական դամբարանի, Քարագլխի մոտ, Վարդենիսի եկեղեցու մոտ, Սելիմի լեռնացքով անցանք, այցելեցինք Օրբելյանների քարավանատունը։ Արտանիշի վրանային ճամբարում մեզ ընդունեցին շատ հարազատ սեբաստացիներ։ Վայելեցինք Սևանում լողալը, հանգստացանք անտառի հովին, զրուցեցինք ճամբարականների հետ։ Շողակաթ գյուղի մոտ՝ Սևանի ափին իր տեսակով եզակի՝ Տառերի պուրակով զբոսնեցինք, քարակերտ ստեղծագործությունները տեսանք։

Իհարկե ճանապարհին տեսարժան վայրեր շատ կային, որոնք չայցելեցինք։ Այդ բոլորը թողեցինք մյուս անգամներին։

Արտանիշի վրանային ճամբարում 14-16.08.23

Կամավորական աշխատանքի ամփոփում

Համաձայն Արտանիշի հետազոտական-բնապահպանական վրանային — լողափային ճամբարի նախագծի՝ մեկնեցինք Արտանիշի վրանային ճամբար։

Ճամբարականների ամենասիրելի Սևանի ափին՝ սոճիների անուշաբույր ու բուժիչ անտառում է սեբաստացիների վրանային ճամբարը։ Շատ մեծ ոգեշնչումով էինք պատրաստվել Հայկուհի Հովհաննիսյանի հետ։

Առաջին օրը ծանոթացանք միջավայրին ու միմյանց։ Լողացինք ու վայելեցինք մեր հայրենիքի ամենագեղեցիկ ու թանկագին Սևանալճի կախարդական աշխարհը։

Շարունակել կարդալ “Արտանիշի վրանային ճամբարում 14-16.08.23”

Ընտանեկան ճամփորդություն դեպի Արատես

Թերևս չէի գրի այս ուղևորության մասին, եթե չլինեին անակնկալ հանգամանքները։

Ուղևորության մասնակիցներն էին սկեսրայրիս՝ տիար Արթուր Հարությունյանի ընտանիքը և արշավական համակուրսեցի ընկերներն իրենց ընտանիքներով։ Պետք է այցելեինք Արատեսի վանք, Օրբելյանների քարավանատուն, Ներքին Գետաշենի՝ խաչքարերով հարուստ դամբարանադաշտ, Կոթավանք, Բերդկունքի ամրոց։

Շարունակել կարդալ “Ընտանեկան ճամփորդություն դեպի Արատես”

Ճամփորդություն-քայլարշավ Արագածի հարավային գագաթ. դասավանդողների խումբ (հուլիսի 28․2023)

Սա հրաշալի հնարավորություն էր Սեբաստացի դասավանդողների հետ ծանոթանալու համար։ Ճանապարհը բացում է նոր ծանոթությունների դռներ, հարազատացնում, ընկերացնում։

Շարունակել կարդալ “Ճամփորդություն-քայլարշավ Արագածի հարավային գագաթ. դասավանդողների խումբ (հուլիսի 28․2023)”

Design a site like this with WordPress.com
Get started