Մաթեմատիկան որպես երջանկությանը տանող ուղի — հոդված

Իմ սրտում զարթնել է Ուսուցիչը

Երկար ճանապարհ եմ անցել, մինչ գտել եմ այն գործերը, որ ոգեշնչում են ինձ։ Առաքելությունը, որն իրագործելու եմ եկել։ Բացառելու ուղով բազմաթիվ մասնագիտություններով եմ հետաքրքրվել, ուսումնասիրել, դասընթացների գնացել, աշխատել։ Կարել եմ պայուսակներ, գործել հելունով, մեքենայով, զարդեր պատրաստել տարբեր նյութերից։ Սա ստեղծագործական ինքնաբացահայտման ժամանակն էր։

Զուգահեռ, երբ երեխա ունեցա, մայրիկներին հուզող առաջնահերթ կարիքից ելնելով, Կրծքով կերակրման խորհրդատուի մասնագիտությունը գրավեց։ Նաև սլինգեր սկսեցի կարել՝ խթանելու համար մոր և մանկան հոգեկան առողջ երջանիկ կապը, համատեղ հեշտ կենցաղավարությունը։ Ինձ համար կարևոր նշանակություն ունի արածս գործի տված օգուտը հասարակությանը։

Երբ այս ոլորտներում անելիքս սպառվեց, զգացի, որ կրթական ոլորտում պետք է կայանամ։ Էջս փակեցի, որպեսզի իմ նոր առաքելությամբ զբաղվեի։ Ներքին ձայնին հետևելով, մոտ մի տարի անց զգացի, որ ավելի մեծ օգուտ կտամ հայրենիքիս՝ կրթելով սերունդներին։

Դասավանդելուս միտքը մանկության խաղերից սկսած մինչև դպրոցական տարիքում երգուսուցման մեջ երևացել է։ Բայց պատասխանատվությունն ու պատրաստվածության զգացումը պետք է այնքան հասունանային, որ այսօրվան հասնելով վստահ ասեի, որ այնքան եմ լցված, որ ուզում եմ տալ։ Ներսումս արթնացել է սիրով ու իմաստությամբ լցված Ուսուցիչը, որն ուզում է մաթեմատիկայի լեզվով ուսուցանել երջանկությունը։ Այո, առարկան միջոց է։ Այն երբեք նպատակ չէ։ Ցանկացած գործունեությամբ Ուսուցիչը բացում է աշակերտի վեհ որակները, ոգեշնչում, ոգևորում իր օրինակով։

Ես որպես սեբաստացի ծնող

Իմ սիրելի որդին՝ Ավետիսը, սեբաստացի է արդեն չորս տարի, ես էլ սեբաստացի մայրիկ եմ նույնքան ժամանակ։

Կրթահամալիրում ուսուցման մեջ շատ է ներառված ընտանիքը, ինչը ոչ միայն ուսումնական խնդիրներ է լուծում, այլ նաև դպրոց-աշակերտ և աշակերտ-ընտանիք օղակներում է ակտիվորեն ներդրվում, ստեղծում նոր տեսակի՝ ընդլայնված, խորացված փոխհարաբերություններ։ Ահա այդ նոր միջավայրում մշտապես Ավետիսի հետ մեր ունակություններն ենք զարգացրել, նոր գործունեություններ փորձարկել, միմյանց հետ կիսվել նոր հայտնաբերած գործիքներով, տպավորություններով և այլն։ Մեր ուսումնական համագործակցության մի քանի հղում կբերեմ ստորև։

Շատ ուրախ եմ, որ տղայիս առաջին ուսուցիչը Քրիստինե Հովսեփյանն է, ով մեր ցանկացած խնդրի, հարցի համար իր առավելագույնն անելով ոգևորել է, թև տվել, քաջալերել, օգնել լուծել բոլոր խնդիրները, մանավանդ թագավարակի դժվարին պայմաններում մեր երեխաների համար արարել է ուսումնական երանելի ու հիշարժան կյանք։ Ահա ընկեր Քրիստինեի նախաձեռնությամբ մասնակցել եմ 1.2 դասարանի համար կազմակերպվող Վարպետության դաս — ին, արդյունքն այստեղ՝ «Իմ շապիկն ՝ իմ ձեռքերով»

All-focus
All-focus
wp-1691150619706

Իմ բույսը, իմ կենդանին

Սիրահարների այգի

Իմ ճամփորդական ամառը

Մայրիկի հետ նկար

Մայրիկի հետ հարցազրույց

Ավետիսի հետ շատ ենք սիրում ճամփորդել։ Այս տարի որոշել էի իրեն նվիրել ճամփորդություն դեպի Գառնի։ Մեծ խանդավառությամբ համաձայնեց։ Ահա մի փոքրիկ տեսագրություն սուրբ Աստվածածին եկեղեցում մեր կատարումից։

Երաժշտությունն իմ կյանքում

Ասում են՝ ավելի շուտ երգել եմ, քան խոսել։ Երգի աշխարհ ինձ ուղեկցել են տատուպապս ու ծնողներս։ Մեր առօրյայում հնչել է Ջիվանին, Կոմիտասը, Թումանյանը, Հախվերդյանը։ Նվագել ենք մայրիկիս հետ ու երգել։

Երաժշտական կրթություն ստացել եմ Արվեստի համար 1 դպրոցում, ավարտելով դաշնամուրային բաժինը։ Զուգահեռ երկար տարիներ ուսանել եմ «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբում, նրա կազմով շրջագայել բազմիցս։ Ամենահիշարժան ու հուզիչներից էր Շառլ Ազնավուրի ութսունամյակին նվիրված ելույթը Ֆրանսիայում։ Պահպանված ելույթներից կարող եք դիտել հետևյալ հղումներով։

Գաբրիել Ֆորե -Cantique de Jean Racine  

Alexanders Ragtime band & Puttin on the Ritz

Մեծ սիրով երգել եմ Փարոս կամերային երգչախմբում, Արահետ երգչախմբում, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբում և այլուր։ Ամենուր ինձ համար առաջնայինը եղել է հոգուս ամենախոր ու ամենաթանկ ապրումների փոխանցումը խմբակիցներիս ու հանդիսատեսին։

Համերգ Փարոս երգչախմբի կազմում

«Փարոս» երգչախումբը համաշխարհային Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է դարձել

Արահետ երգչախմբի կազմով ելույթ։

Փոքրուց նաև ստեղծագործում եմ։ Իմ գրած երգերից կարող եք ունկնդրել «Մի օր» երգը։ Իսկ դաշնամուրային «Գեղեցկություն» ստեղծագործությունս խորհուրդ կտամ վայելել լռության ու հանգստի մթնոլորտում (ձայնագրված է ստեղծագործելու պահին)։

Ճամփորդություններս

Ճամփորդել շատ եմ սիրում։ Հատկապես սիրում եմ բնության մեջ միաձուլվելով քայլարշավները, բարձունքների հաղթահարումը, նոր տեղերի բացահայտումը։ Երբեմն սիրում եմ մենակս ճամփորդել։ Համարյա ամեն կիրակի ընկերներիս հետ եմ գնում արշավների։ Բնությունն ու ընկերական շփումներն իմ օդն ու ոգեշնչումն են, աստվածայինի հետ ամենամտերիմ հանդիպումներն են։

Որոշ ճամփորդություններիս մասին կարդացեք այստեղ։

Ճամփորդություն-քայլարշավ Արագածի հարավային գագաթ. դասավանդողների խումբ (հուլիսի 28․2023)

Ընտանեկան ճամփորդություն դեպի Արատես

Արտանիշի վրանային ճամբարում 14-16.08.23

Ճամփորդություն դեպի Արատես-եռօրյա ճամբար Տիար Բլեյանի հետ

Քայլարշավ Հրազդանի կիրճում 4.3 դասարանի հետ

Ճամփորդություն դեպի Տափի բերդ Լաերտ Գրիգորյանի և Հասկ խմբի հետ

Մանդալան որպես թերապևտիկ միջոց

Հայտնի է, որ մանդալաների նկարչությունը նպաստում է նյարդային վիճակներում հանգստության հասնելուն, գույներով ու գեղեցիկ նախշերով նկարողը կարծես ինքնաբուժվում է, լցվում դրական ստեղծական էներգիսյով։

Երկրում բարդ վիճակի ամենալարված օրերից մեկին, երբ ուրբաթ օրը վերջին դասաժամին մտա դասարան, հասկացա, որ երեխաների լարվածությունը ազատելու համար կարող ենք մանդալաներ նկարել։ Սովորողներից ոմանք մանդալա նկարելու հատուկ ծրագրեր գտան, մյուսները օգտվեցին մեզ հայտնի Paint-ից կամ թղթից։ Ամեն գործիք իր առավելությունն ունի իհարկե։ Ստացված աշխատանքները իհարկե մեծ ոգևորություն բերեցին, ինչը ուժ է տալիս նորից ուսման մեջ ներդրվելու և դժվարությունները ավելի խաղաղ սրտով հաղթահարելու։

Նունե Հարությունյան


Վերգինե Բուղդարյան


Գաբրիել Մովսեսյան


ուսե Դերդերյան

Ռուբեն Հովսեփյան

Արսինե Հակոբյան

Ավետիս Հարությունյան

Դասի ընթացքից նկարները այստեղ․

IMG_20230929_133452
IMG_20230929_133226
IMG_20230929_133349
IMG_20230929_133314
IMG_20230929_133249

Ուսումնական այս շրջանում վեցերորդների մոտ մի անգամ փոխարինման էի։ Այնպես ստացվեց, որ ուսուցչի պատրաստած առաջադրանքները դասարանն արել էր արդեն։ Այս անգամ էլի դասը գունավորեցինք մանադալաների նկարչությամբ։ Համաչափ պատկերները հոգին ներդաշնակելու, ոգեշնչելու մեծ ներուժ ունեն, ինչը շատ լավ արտացոլվում է կրթության մեջ։

Այսպիսի հետաքրքիր աշխատանքներ ստացվեցին։

Դանիել Թումասի-Մարիաննա
Էրիկ Վանյան-Մարինե
Արսեն Դալլաքյան

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started