Ամփոփում — Սովորող-սովորեցնող․Learningapps.org հարթակում ուսումնական խաղերի ստեղծում

Սովորող-սովորեցնող․ Learningapps.org ուսումնական հարթակում խաղերի ստեղծում (ընտրությամբ մաթեմատիկա խմբի սովորողների հետ) նախագծի շրջանակներում մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության սովորողներին Գրետա Բակունցի աշակերտները սովորեցրեցին Learningapps.org ուսումնական ծրագրային հարթակի միջոցով պատրաստել մաթեմատիկական խաղեր, խաղ-վիկտորինաներ և խաբառեր: 

Ստացված աշխատանքները՝

Առնո Ադամյան

Մարի Մանուկյան

Ալեքս Բադալյան

Միլա Էլմաճեան

Եսայան Էրիկա

Պողոսյան Արփի

Ղահրամանյան Լևոն

Մաթեմատիկան որպես երջանկությանը տանող ուղի — հոդված

Իմ սրտում զարթնել է Ուսուցիչը

Երկար ճանապարհ եմ անցել, մինչ գտել եմ այն գործերը, որ ոգեշնչում են ինձ։ Առաքելությունը, որն իրագործելու եմ եկել։ Բացառելու ուղով բազմաթիվ մասնագիտություններով եմ հետաքրքրվել, ուսումնասիրել, դասընթացների գնացել, աշխատել։ Կարել եմ պայուսակներ, գործել հելունով, մեքենայով, զարդեր պատրաստել տարբեր նյութերից։ Սա ստեղծագործական ինքնաբացահայտման ժամանակն էր։

Զուգահեռ, երբ երեխա ունեցա, մայրիկներին հուզող առաջնահերթ կարիքից ելնելով, Կրծքով կերակրման խորհրդատուի մասնագիտությունը գրավեց։ Նաև սլինգեր սկսեցի կարել՝ խթանելու համար մոր և մանկան հոգեկան առողջ երջանիկ կապը, համատեղ հեշտ կենցաղավարությունը։ Ինձ համար կարևոր նշանակություն ունի արածս գործի տված օգուտը հասարակությանը։

Շարունակել կարդալ “Մաթեմատիկան որպես երջանկությանը տանող ուղի — հոդված”
Design a site like this with WordPress.com
Get started