Ճամփորդություն դեպի Տափի բերդ

Այս յուրահատուկ ճամփորդությունը կարելի է համարել Հասկերի մի տարվա գոյության մեջ առաջինը։ Տարբեր տեղեր պլանավորելու երկարատև փորձերից հետո սա մեզ համար հաղթական դարձավ։ Մի ամյակի կապակցությամբ մի շատ գեղեցիկ օր՝ մանկավարժական ճամբարից հետո, մեծ ոգևորությամբ սկսեցինք ճանապարհը։ Իրար ճանաչելու ու մտերմանալու հրաշալի միջոց է ճամփա գնալը, հաց կիսելը ու դժվարություններ հաղթահարելը միասին։
Սկզբում Հրեշտակների ձորն էինք մտնելու։ Ճամփի տեսարանը շատ կտրուկ փոխվեց։ Ծաղկած ծառերի ու նորելուկ խոտի բնանկարը վերածվեց ժայռերի ու քարերի լուռ ու մեկուսի կիրճի։

Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի Տափի բերդ”

Մաթեմատիկական տեսադասերի փաթեթի ստեղծում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 1 — հունիսի 1

Իրականացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի և մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սովորողներ

Շարունակել կարդալ “Մաթեմատիկական տեսադասերի փաթեթի ստեղծում”

Ապրիլի նախագծեր

Շարժման հետ կապված խնդիրներ 4-րդ դասարանի և մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սովորողներ

Մաթեմատիկական տեսադասերի փաթեթի ստեղծում 4.1, 4.3

Ռեբուսների ստեղծում, QR կոդերի տեղադրում

Scrach ծրագրի ուսուցում։ Սովորող-սովորեցնող նախագիծ մաթեմատիկայի ընտրությամբ խմբում

Շարժման հետ կապված խնդիրներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 1 — հունիսի 1

Իրականացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի և մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սովորողներ

Դասավանդող՝ Ջուլիետա Քերոբյան

Նպատակը՝

Շարունակել կարդալ “Շարժման հետ կապված խնդիրներ”

Հաշվետվություն մարտ2024


Ստուգել եմ փետրվարյան ֆլեշմոբի 29 աշխատանք։

Առցանց ուսուցում (2 սովորող)

Արտյոմ Գեգչօղլյան
Գագիկ Ստեփանյան

Իրականցրել եմ հետևյալ նախագծերը․

Ձոն ստուգատես (4.1 և 4.3 դասարանների հետ)

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում (ընտրությամբ մաթեմատիկա խմբի սովորողների հետ)

Մասերով խնդիրների լուծում (4.1 և 4.3 դասարանների հետ)

Մեդիագործիքների յուրացումը, դրանց կիրառությունը մաթեմատիկայում և ոչ միայն։ Մայիսյան հավաքին ներկայացվող նյութ

Շարունակել կարդալ “Մեդիագործիքների յուրացումը, դրանց կիրառությունը մաթեմատիկայում և ոչ միայն։ Մայիսյան հավաքին ներկայացվող նյութ”

Հոդվածի վերլուծություն-Ջոն Դյուի Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

Ջոն Դյուի Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

Դյուին վերլուծում է մտածողության տեսակները և գիտելիքի ձևավորման մեխանիզմները։ Ցույց է տալիս այն ուղին, որով պետք է զարգացնել երեխաների մտածողական հմտությունները՝ խրախուսելով հարցադրումները, փորձարարական հետազոտությունները և քննադատական մոտեցումը։ Սա առանցքային ուղերձ է ուսուցիչների և կրթական ծրագրեր մշակողների համար։

Նյութը շատ երկար է շարադրված, իմաստը որսալը խրթին է։ Թարգմանությունը ևս չի նպաստում այն լավ ընկալելուն։ Ռուսերեն նյութի հղումը չի աշխատում։ Ուրախ ու շնորհակալ լինելով, որ մեզ՝ նորեկ դասավանդողներիս, մղում եք ինքնակրթության և ծանոթացնում դասավանդման երկարատև փորձ ունեցող, մեծ ներդրում ունեցող մտածողների մտքերին, ուզում եմ նշել, որ այս նյութը արդյունավետության իմաստով բարձր չէի գնահատի։ Լավ ուսուցիչը դժվարը պարզ պետք է կարողանա բացատրել ու հակիրճ՝ նաև հարգելով մեր ժամանակներում ամեն մեկի թանկագին ռեսուրսները՝ ժամանակն ու ուշադրությունը։
Կուզեի ավելի հետաքրքրիր ու կիրառական, մեր ժամանակների խնդիրներին ընդառաջ պայծառ լուծումների, աշխատող մեթոդների մասին ընթերցել։

Մանկավարժական ճամբար. մարտի 25-29

Մանկավարժական ճամբար

9։00-11։00 աշխատանք Արևմտյան դպրոցում դպրոցում. աշխատանքի ուղղություններ

  • սենյակների մաքրության աշխատանք
  • մարտ ամսվա ամփոփում, ապրիլի նախագծերի կազմում
  • մարտի 26. հավաք մանկավարժական խմբով /Մայիսյան հավաք/
  • 11։00-11։20 ամենօրյա 10 րոպեանոց հավաքներ օրվա արածի հաջորդ օրվա անելիքի վերաբերյալ
  • ԱՈՒՊ-ների լրացման աշխատանքներ

11։20-12։00 ընդմիջում

12։00-ից Աշխատանք Մայր դպրոցում

12։00 Մաթեմատիկայի մասնախմբով հավաք

12։45 մասնագիտական զարգացման սեմինար՝ պարատուն, երկուշաբթի — հինգշաբթի

13։30 «Հասկ» , երկուշաբթի և հինգշաբթի

27.03 ժ 13:30 Ճամփորդություն «Հասկ»-ի հետ խմբի մեկամյակի կապակցությամբ Դեպի Տափի բերդ

28.03 և 29.03

Առցանց աշխատանք

  • Ապրիլի նախագծերի կազմում,
  • Մարտ ամսվա ամփոփում,
  • Մանկավարժական ճամբարի ամփոփում,
  • Մայիսյան կլոր սեղանի նախապատրաստում։
Design a site like this with WordPress.com
Get started