Մաթեմատիկական տեսադասերի փաթեթի ստեղծում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 1 — հունիսի 1

Իրականացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի և մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սովորողներ

Դասավանդող՝ Ջուլիետա Քերոբյան

Նպատակը՝

  • Երեխաների մտածողության ընդլայնում,
  • Գիտակցությունների զարգացում և ընդլայնում իրարից ոգեշնչվելով,
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի միջոցով նորը սովորելու նկատմամբ,
  • Ուսման նկատմամբ ձգտման արթնացում և մեծացում,
  • Անցած թեմաների կրկնություն և ստացած գիտելիքների ամրապնդում,
  • Սովորեցնելու ընթացքում իմացածի խորացում,
  • Գիտելիքը փոխանցելու հմտության զարգացում,
  • Սեփական գիտելիքի և ունակությունների նկատմամբ վստահության ձևավորում,
  • Իրար հետ համագործակցության հմտությունների զարգացում։

Ընթացքը

Կվերհիշենք անցած թեմաները։ Կդիտենք մաթեմատիկական տեսադասեր։ Սովորողները կընտրեն որևէ թեմա և կտեսագրեն բացատրական տեսադաս տանը կամ դպրոցում։ Կստեղծենք չորրորդ դասարանի թեմաների բացատրական տեսադասերի փաթեթ։

Արդյունքը՝ իրենց բլոգներում և տեսադասերի փաթեթի տեսքով։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started