Ձոն ստուգատես

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  Մարտի 8-ից  ապրիլի 7

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Սովորողների կողմից գարնան ու գարնանային տոներին նվիրված խնդիրների, ինչպես նաև խաչբառի կազմում և լուծում,
  • Ստեղծագործական ու տրամաբանական մտքի համադրում ու զարգացում,
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում և լուծում,
  • Սեր ու հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ

Սովորողների կողմից՝

Ընթացքը՝

  • Սիրելի  սովորողներ, կանանց և աղջիկների միամսյակը մեզ կրկին ստեղծագործելու առիթ է հանդիսանում։ Այս տոնին ընդառաջ կազմեք խաչբառ, ինչպես նաև գարնան ու  գարնանային տոներին նվիրված խնդիրներ։

Լուծեք նաև հետևյալ խաչբառերն ու խնդիրները՝

Խաչբառ 4-5-րդ դասարանի սովորողների համար (word)

Խաչբառ 4-5-րդ դասարանի սովորողների համար (pdf)

  • Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
  • Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։
  • Լիան ու իր փոքրիկ քույրիկը  որոշեցին տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին  ունեին 3000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Լիան, եթե նա քույրիկից 5 անգամ շատ գումար ուներ։
  • Աշոտն ու եղբայրը որոշեցին իրենց քույրիկին միասին  ծաղիկ նվիրել։ Նրանք միասին  ունեին 2400 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աշոտը, եթե նա  եղբորից 400 դրամ ավելի շատ գումար ուներ։
  • Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
  • Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
  • Զամբյուղում կար 10  կարմիր, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
  • Մարգագետնում 1800 ծաղիկների 2/9 մասը կակաչներ էին։ Քանի՞ կակաչ կար մարգագետենում։
  • Նարեկն ու իր պապիկը այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց տնկած ծառերի քանակը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
  • Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

Արդյունքը՝

  • Սովորողների ստեղծագործական  ու  տրամաբանական մտքի համադրում ու զարգացում
  • Սովորողները  գարնան ու  գարնանային տոներին նվիրված իրենց կազմած  խնդիրները, ինչպես նաև խաչբառերը  կտեղադրենք իրենց բլոգներում։

Արդյունքը՝ իրենց բլոգներում։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started