Գունային խաղեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 1-30 

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • սովորողների տրամաբանական մտածողության զարգացում
  • գունավոր գնդակների միջոցով տեսանելի և ավելի հասկանալի դարձնել առաջին հայացքից դժվար թվացող խնդիրների լուծումը
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ

Ընթացքը՝

Սովորողներին կառաջադրվեն հետևյալ տիպի խնդիրներ՝

  • Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
  • Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինենտարբեր գույնի գնդակներ։
  • Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։
  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։

Սովորողները գունային խաղի միջոցով պետք է  հասկանան՝ ինչպես լուծեն նմանատիպ  խնդիրները։

Սովորողների կողմից նմանատիպ խնդիրների կազմում ու լուծում

Արդյունքը՝

  • Գունային խաղի միջոցով սովորողների համար ավելի հասկանալի կդառնա  նմանատիպ խնդիրների լուծումը։
  • սովորողների կազմած խնդիրների տեղադրում իրենց բլոգներում
  • Սվորողների կողմից ֆոտոշարքի տեղադրում իրենց բլոգներում

Նախագծի աղբյուրը

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started