Մաթեմատիկայի ուսումնական 1-ին շրջանի հաշվետվությունների ամփոփում


Որպես նոր ուսուցչուհի, նշեմ, որ իմ դասավանդման առաջին շրջանի փորձը հաջողված եմ համարում։ Դժվարություններ հաղթահարելով, նորը սովորելով ու սովորեցնելով՝ ստացվեցին բավական գոհացնող արդյունքներ։ Սովորողների մոտ մաթեմատիկայի նկատմամբ սերը օգնեց առարկայական նախատեսված ծավալը իրականացնելուն։ Դասարանում խաղաղ ու համացործակցական մթնոլորտ ստեղծելով՝ իրականացրինք նոր գործիքների ուսուցման սովորող-սովորեցնող նախագծերը։ Ամենաշատը սիրվեց գուգլ ձևաթղթի կիրառումը, ինչը հնարավորություն է տալիս գուգլ ձևաթղթի կիրառման ավելի խորը գիտելիքներ փոխանցելուն, նախագիծը զարգացնելուն։

  • Չեմ բացակայել, ուշացման մասին տեղեկացրել եմ,
  • Բոլոր ուրբաթ-համերգներին ներկա եմ եղել, քանի որ շատ եմ սիրում մեր համերգները,
  • Ուսումնական ժամերգություններին ներկա չեմ եղել, քանի որ այդ ժամին ինքս եմ սովորում այլ տեղ։
  • Կիրառում եմ թվային անհատական գործիք՝ խելախոս և համակարգիչ։ Մաթեմատիկա առարկայի պահանջներին համապատասխանող ծրագրերին տիրապետում և կիրառում եմ։
  • Կատարում եմ ընտրությամբ մաթեմատիկա խմբի մատենավարությունը
  • Բլոգս համապատասխանում է պահանջներին
  • Սովորողների բլոգները ստուգում եմ 1-2 շաբաթը մեկ,
  • Ստեղծել եմ ուսումնական նյութեր՝ դասի թեմային համապատասխան,
  • Կատարել եմ հեռավար աշխատանք․ սեպտեմբերին ունեի 4, իսկ դեկտեմբերից սկսած՝ 2 հեռավար սովորող։
  • Նախաձեռնել եմ Քայլարշավ Հրազդանի կիրճում 4.3 դասարանի սովորողներ հետ
  • Մասնակցել եմ կրթահամալիրային երաժշտական միջոցառումներին։
  • Մասնակցել եմ Հասկ համույթի պարի փորձերին։

Սովորողների հաշվետվությունները ամփոփումն՝ այստեղ։

Դեկտեմբերի հաշվետվություն

Նոյեմբերի հաշվետվություն

Հոկտեմբերի ամփոփում

Սեպտեմբերի հաշվետվություն

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started