Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 10-հունվարի 20
Նպատակը՝
- Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
- Սովորողների մտածողության զարգացում, մտքի ճկունացում
- Գուգլ հաշվի բացում, գուգլ դիսկով աշխատելու կարողությունների և հմտությունների ձևավորում
- Գուգլ ձևաթղթի միջոցով ֆլեշմոբների, ինքնաստուգման թեստերի կազմում
- Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
- Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
- Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
- Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
- Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ
Նախագծի ընթացքը․
- Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողները իրենց կրտսեր ընկերներին կսովորեցնեն բացել Գուգլ հաշիվ, որից հետո կփոխանցեն գուգլ դիսկով աշխատելու որոշ հմտություններ: Կսովորեցնեն գուգլ ձևաթղթի միջոցով կազմել ֆլեշմոբներ և ինքնաստուգման թեստեր։
Արդյունքը՝
- Սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
- Սովորողների կողմից գուգլ ձևաթղթի միջոցով ֆլեշմոբների, թեստերի կազմում և հրապարակում բլոգներում։ Կկազմենք ինքնաստուգման թեստերի փաթեթ և կառաջադրենք բոլոր սովորողներին։
Ամփոփումն՝ այստեղ։