Մենթորական աշխատանք Գրետա Բակունցի հետ, հոկտեմբեր

Հոկտեմբերին շարունակել եմ համագործակցել իմ մենթորի հետ: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով (էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին քննարկել ենք ուսումնական ճամփորդության անցկացման կարգը, անցկացման ձևը, նախագծի կառուցվածքը, հայտը: Միասին կազմել ենք ճամփորդական նախագիծը և հայտը: Իմ ճամփորդական նախագիծը կիրականացնեմ հունվարյան ճամբարի ժամանակ:

Միասին քննարկել ենք նաև Աշնանային ստեղծագործական 18-րդ հավաք 2023-ին ներկայացվող պահանջները: Աշնանային ստեղծագործական 18-րդ հավաք 2023-ի շրջանակներում միասին իրականացրել ենք Սովորող-սովորեցնող. Quizizz.com համագործակցային նախագիծը: Արդյունքն՝  այստեղ:

Մենթորիս առաջարկով ընթերցել և վելուծել եմ Դպիրի հետևյալ հոդվածները՝

Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Մարգարիտ Սարգսյան

Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք. Լիանա Հակոբյան

Մաթեմատիկայի պարապմունքները՝ խաղերով. Լիանա Հակոբյան

Վերլուծությունը կարող եք տեսնել այստեղ:

Միասին քննարկել ենք Դպիրի հոդվածներին ներկայացվող պահանջները:

Գրել եմ և առաջարկել ընթերցել «Մանդալան որպես թերապևտիկ  միջոց» հոդվածը:

Քննարկել ենք ֆլեշմոբին ներկյացվող պահանջները: Կարողանում եմ ստուգել իմ մասնակից սովորողների աշխատանքները: Կազմել եմ հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի «Առաջարկում են սովորողները» մակարդակի առաջադրանքները:

Միասին քննարկել և կազմել ենք մանկավարժական ճամբարի աշխատակարգը. հոկտեմբերի 23-27:

Միասին քննարկել ենք նաև նոյեմբեր ամսվա նախագծերն ու առաջադրանքների փաթեթը:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started