Կամավորական աշխատանք, օր 3.

Մաթեմատիկական շարժիչով գնացք

Խաղի նպատակն է զվարճանքին համադրել բազմապատկման աղյուսակի կրկնությունը։

Երեխաները երկու տարիքային համազոր խումբ-գնացքների պես իրար հետևից շարվեցին։ Ամեն գնացք իրեն անուն որոշեց․ Ֆուտբոլիստբերի թիմ և Գելխեղդների թիմ։ Գնացքների վերջին անդամներին հերթով բազմապատկման կամ գումարման հարցեր էի ուղղում, որոնց ճիշտ պատասխանի դեպքում պատասխանողը շարքի սկիզբ էր գալիս։ Հարցին պատասխանել դժվարանալու դեպքում իր թիմն իրավունք ուներ հուշելու։ Այս ձևով ամբողջ թիմի միասնական ջանքերով էր գնացքը առաջ շարժվում։ Խաղի նպատասկն է միավորել բոլորին ընդհանուր նպատակի շուրջ, միևնույն ժամանակ կրկնել բազմապատկման աղյուսակը։ Ովքեր չէին անցել դեռ բազմապատկում, նրանք կրկնում էին գումարումը։ Գնացքների նպատակը իրար հասնելով միասնական ընկերական թիմ դառնալն էր, ինչն ուրախությամբ իրագործեցին իմ սիրելի ճամբարականները։ Ուշագրավ էր, որ իրար օգնելու, միասնական լինելու ձգտումը նրանց մեջ շատ ուժեղ էր։

Կամավորական աշխատանք, օր 2․

Այյսօր ճամբարականների հետ իրականացրեցինք «Մաթեմատիկան խոհանոցում» նախագիծը։

Սկզբում ընտրեցինք գլխավոր խոհարարին ու նրա օգնականներին։ Խոհարարը առաջարկեց եղած մրգերի իր բաղադրատոմսը մի հոգու չափաբաժնով․ կես խնձոր, 2 կարմիր կեռաս, 3 սպիտակ կեռաս, կես ծիրան և կես բանան։ Հետո միասին հաշվեցին, թե քանի հոգի կա ու բոլորի համար ինչքան է անհրաժեշտ ամեն մրգից, որպեսզի ճիշտ բաղադրատոմսով մրգային աղցանը պատրաստեն։ Արագ գործի բաժանում կատարեցին։ Տախտակներն ու դանակները բաժանեցին, միրգը լվացին։ Կեռասների պոչիկները հեռացրեցին, կեղևազրկեցին բանանը և կտրատեցին բոլոր մրգերը իրենց իմացած ամենասիրուն ձևով։ Իրենց պատրաստած աղցանից գոհ մնացին շատ։ Իսկ իմ օգնականը՝ լուսանկարիչ ու տեսանկարահանող Ավետիսը, իր սիրելի կոնֆետներով հյուրասիրեց բոլորին։

Տեսանյութը պատրաստեց իմ սիրելի Սեբաստացի Ավետիս Հարությունյանը։

Կամավորական աշխատանք, օր 1․ ծանոթություն

Քառօրյա վերապատրաստումն ավարտելուց հետո կամավորական աշխատանքս պլանավորելու փուլում որոշեցի առաջին օրը նվիրել Արևմտյան դպրոց-պարտեզի, ինչպես նաև լողափնյա ճամբարականների հետ ծանոթությանը։ Երեխաների հետ աշխատելիս շատ կարևորում եմ նրանց վստահությունն ունենալը, ինչն իմ համոզմամբ սկսվում է նրանց հետ ընկերանալով։

Շարունակել կարդալ “Կամավորական աշխատանք, օր 1․ ծանոթություն”

«Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման ամփոփում

Հուլիսի 21-ին ամփոփեցինք քառօրյա վերապատրաստումը։ Հաշվետու ամփոփմանը ներկա էին կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը և Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյանը։ Անմիջական, ջերմ մթնոլորտում մասնակիցներս ներկայացանք, մեր կազմած նախագծերը ներկայացրեցինք։ Չէի սպասում, որ ինձ համար այդքան սրտային նախագիծը կունենա նման ինքնաբուխ ընդունելություն։ Կարծում եմ, որ այն որպես նախագծիս հաջող սկիզբ կարող  եմ համարել։ Այնուհետև կիսվեցինք մեր տպավորություններով և հետագա անելիքները քննարկեցինք։ Պայմանավորվեցինք հանդիպել Արագածի բարձունքի հաղթահարման ժամանակ։

Ճանաչում ենք Լուսինե Զաքարյանին

  • Մասնակիցները․ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ, ծնողներ և կոնսերվատորիայի ուսանողներ
  • Նպատակը՝ ծանոթություն անվանի հայ երգչուհու արվեստին ու կյանքին
  • Խնդիրները՝ սովորողների զգայական ուշադրության զարգացումը, տեղեկացվածությունը, լսողական, տեմբրային հիշողության զարգացումը, համագործակցություն, ճամփորդական հմտությունների զարգացում
  • Տևողությունը․ երկու շաբաթ

Շարունակել կարդալ “Ճանաչում ենք Լուսինե Զաքարյանին”

«Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման երրորդ օր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  «Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» բլոգային նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստման երրորդ օրը բլոգավարման հետ կապված հարցերին անդրադարձանք։ Հետո նախագծերի կազմմանը ծանոթացանք, քննարկեցինք մեր գաղափարները։

Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման երրորդ օր”

«Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման երկրորդ օր

 «Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» բլոգային նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստման երկրորդ օրը ծանոթացանք բլոգին ներկայացվող պահանջներին, wordpress.com հարթակում ստեղծեցինք մեր բլոգները, արտաքին տեսքը մշակեցինք, ծանոթացանք հարթակի գործիքակազմի ամենաանհրաժեշտ բաժիններին: Իմ մասին գրառումը եղավ իմ առաջին հրապարակումը։ Օրն ամփոփեցինք տեխնոպարկ այցելությամբ:

Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման երկրորդ օր”

«Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման առաջին օր

Հուլիսի 18-ին սկսվեց քառօրյա «Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» բլոգային նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստումը։ Վերապատրաստումն անցկացնում է Անահիտ Հարությունյանը։

Սկզբում ծանոթացանք կրթահամալիրի ֆիզիկական միջավայրին, կայքին։ Վերջինում ավելի մանրամասն ներկայացվեց «Գործատու» բաժինը և կրթահամալիրում աշխատելու քայլաշարը։

Հետո տարածքին ծանոթանալով գնացինք Քոլեջ, այցելեցինք Խաղողի և գինու դպրոց։ Ամենուրեք աչքի են ընկնում սիրով խնամված սենյակային բույսերը, փարթամ ծաղկած պարտեզները, ստեղծագործական մոգոնվածքները։ Ամենամեծ տպավորությունը գործեց գինիների ցուցասրահի մշտական կոմիտասյան երաժշտությունը, ինչը վկայում է գինեգործների նուրբ ու խորը գիտելիքների մասին։ Այս միջավայրը հենց ինքն է մղում մեզ կատարելագործելու և կատարելագործվելու։

Շարունակել կարդալ “«Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» քառօրյա վերապատրաստման առաջին օր”

Իմ մասին

Ողջո՜ւյն,

Ես Ջուլիետա Քերոբյանն եմ։ Պատրաստվում եմ դասավանդել մաթեմատիկա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում։ Սիրում եմ  ճամփորդել, ստեղծագործել, երգել, նվագել։

Design a site like this with WordPress.com
Get started