Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի կազմում: Սովորող-սովորեցնող

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 10-հունվարի 20

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում 

  • Սովորողների մտածողության զարգացում, մտքի ճկունացում

  • Գուգլ հաշվի բացում, գուգլ դիսկով աշխատելու կարողությունների և հմտությունների ձևավորում

  • Գուգլ ձևաթղթի միջոցով ֆլեշմոբների, ինքնաստուգման թեստերի կազմում

  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում

  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում

  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում

  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն

  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ

Նախագծի ընթացքը

  • Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողները իրենց կրտսեր ընկերներին կսովորեցնեն բացել Գուգլ հաշիվ, որից հետո կփոխանցեն գուգլ դիսկով աշխատելու որոշ հմտություններ: Կսովորեցնեն գուգլ ձևաթղթի միջոցով կազմել ֆլեշմոբներ և ինքնաստուգման թեստեր։

Արդյունքը՝

  • Սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում

  • Սովորողների կողմից գուգլ ձևաթղթի միջոցով ֆլեշմոբների, թեստերի կազմում և հրապարակում բլոգներում։ Կկազմենք ինքնաստուգման թեստերի փաթեթ և կառաջադրենք բոլոր սովորողներին։

Ամփոփումն՝ այստեղ։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started