Սովորող-սովորեցնող (GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  նոյեմբեր

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի սովորողներ, Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներՀամագործակցող դասավանդողներ՝  Գրետա Բակունց, Զարինե Փանյան, Ջուլիետա Քերոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Մտքի ճկունացում
  •  Մտածողության զարգացումGeogebra երկրաչափական ծրագրի ուսուցում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

Նախագծի ընթացքը

Միջին դպրոցի սովորողները  Արևմտյան դպրոցի սովորողներին կծանոթացնեն  մաթեմատիկայի նոր  GeoGebra ծրագրի հետ։ Այդ ծրագրի միջոցով   կսովորեցնեն, թե ինչ է կոորդինատային հարթությունը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և կսովորեն պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ։

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •  GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում
  • Սովորողները GeoGebra ծրագրի միջոցով ստացված պատկերները կտեղադրեն իրենց բլոգում

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started