Ամփոփում — Քայլարշավ Հրազդանի կիրճում

Նախագիծն՝ այստեղ։

Նախագծի համաձայն կատարել ենք նախապատրաստական աշխատանքները։ Ծանոթացել ենք Հրազդանի կիրճին համացանցից նյութեր ընթերցելով։ Բլոգում տեղադրել ենք այդ մասին նյութեր։

Մանկական երկաթուղու ճանապարհին քայլքի ընթացքում հանդիպած ուղղանկյոնների լայնություններն ու երկարություններն ենք չափել չափերիզներով։ Հաշվել ենք դրանց մակերեսներն ու պարագծերը։ Չափումների արդյունքները երեխաներն իրենց բլոգում են տեղադրել ճամփորդության մասին պատումների ու լուսանկարների հետ։

Ամենահետաքրքիրը թունելի երկարության չափումն էր, քանի որ ամենաերկար չափերիզով անգամ պետք եկավ հինգ անգամ չափել ու գումարել բոլորը։

Այնուհետև ազատ խաղերի, ուրախ զրույցների մեջ երեխաների հետ վայելեցինք աշնանային գեղեցիկ բնությունը։

Լուսանկարները՝ ստորև։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started